Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ն ընդունել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով արտադրանքի ցանկը «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համար
ԵՏՀ-ն ընդունել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով արտադրանքի ցանկը «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համար
05.10.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանվցելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։
Ցանկը մշակվել է Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների առաջարկությունները՝ Հանձնաժողովի Խորհրդի 2021 թ. նոյեմբերի 12-ի № 130 որոշմամբ հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային տարածքում պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքը ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու կարգի իրականացման համար։
Ցանկը ներառում է մինչև 10-րդ նիշը մանրամասնած ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ՝ մսամթերքի 11 խմբի 282 ծածկագիր: Փաստաթուղթն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։