Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշել է վեց ամսով երկարաձգել մաքսային արտոնությունները ապրանքների առանձին տեսակների նկատմամբ։
Այս տարվա մարտին հավանության արժանացած արձագանքման օպերատիվ միջոցները թույլ տվեցին ԵԱՏՄ երկրների տնտեսությունները հարմարեցնել աննախադեպ արտաքին ճնշման պայմաններին, կայունացած տրանսպորտալոգիստիկ կապերի փոփոխություններին և արժույթների այն ժամանակ նկատվող տատանումներին։ Ընդ որում, բարձր մակարդակով բազմիցս ընդգծվել է, որ մաքսասակագնային արտոնությունների երկարաձգումը հնարավոր է միայն առանձին՝ հատկապես զգայուն դիրքերի համար, ինչը և արվել է փոխվարչապետների վերջին նիստի ընթացքում, կարծում են ԵՏՀ առևտրային բլոկում:
Այսօր ևս մի քանի գործողություն է համաձայնեցվել մի շարք ապրանքային դիրքերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, բժշկական սարքերի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, ինչպես նաև մանկական սննդի բաղադրիչների արտադրության և իրացման համար նախատեսված պոլիմերային թաղանթի մասին է։
Ընդունված որոշումները տարածվելու են 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։