Մաքսային կարգավորման արդիական հարցեր քննարկվել են հուլիսի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի նախագահությամբ կայացած Մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեի նիստում:
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի առանձին նորմերի և Հանձնաժողովի որոշումների միատեսակ իրավակիրառման հետ կապված՝ բիզնեսի համար կարևոր հարցեր, ինչպես նաև Միությունում մաքսային տարանցման հարցերով ընդհանուր գործընթացն իրականացնելու մաքսային ծառայությունների պատրաստակամությունը:
Նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել Մաքսային օրենսգրքի մի շարք նորմերի և Հանձնաժողովի ակտերի կատարելագործմանն ուղղված հետագա աշխատանքներին, պայմանավորվել են մաքսային ծառայությունների կողմից մաքսային տարանցման հարցերով ԵԱՏՄ ընդհանուր գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների ակտիվացման մասին, համաձայնեցրել Միության իրավունքի առանձին դրույթների իրականացման մաքսային ծառայությունների մոտեցումները:
«Դժվար է գերագնահատել Միության տարածքով մաքսային տարանցման քննարկվող պարզեցումների կարևորությունը բիզնեսի համար։ Մեր հարթակում այս ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում, այդ թվում՝ մաքսատների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործման առնչությամբ, — նշել է Էլդար Ալիշերովը: — Մենք պատրաստ ենք օպերատիվորեն արձագանքել ներկայիս համաշխարհային տնտեսական իրավիճակում արտաքին տնտեսական գործունեության իրականացման հետ կապված ցանկացած մարտահրավերի և միշտ հնարավորինս աջակցելու ենք մեր բիզնեսին»։