Երիտասարդական համաժողովի շրջանակներում Միության երկրների, ինչպես նաև Ուզբեկստանի պրոֆեսիոնալ երիտասարդության ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և ԱՊՀ Գործկոմի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ:
«Սա դարձել է վառ, պատմական, անալոգներ չունեցող իրադարձություն մեր տարածքում։ Առաջին անգամ վեց պետությունների պրոֆեսիոնալ երիտասարդության ներկայացուցիչները ուղղակիորեն և բացահայտ բարձրաձայնել են իրենց նախաձեռնությունները և անմիջապես արձագանքներ ստացել կառավարությունների ղեկավարների տեղակալներից և միջազգային կազմակերպությունների ղեկավարությունից»,- ընդգծել է Դանիյար Տուրուսբեկովը։Մասնավորապես, երիտասարդ առաջնորդներն առաջարկել են՝
խթանել եվրասիական ձեռնարկատիրական համայնքների ստեղծումը,
ընդունել երիտասարդական զբոսաշրջության զարգացման ծրագիր,
աջակցել կամավորությանը,
ստեղծել ակադեմիական շարժունակությանհիմնադրամ և ծրագիր,
պարզեցնել թվային թափուր աշխատատեղերի մատչելիությունը և այլն:
«ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչի հանձնարարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Երիտասարդական խորհուրդը վերահսկողության տակ կպահի բոլոր նախաձեռնությունները, առաջարկներն անպայման կդիտարկվեն։ Մենք երախտապարտ ենք ԵՏՀ Կոլեգիայի նախագահին անձնական աջակցության համար։ Առաջիկայում մենք Հանձնաժողովի Երիտասարդական խորհրդի նիստ կհրավիրենք և կքննարկենք համաժողովի արդյունքները», - ասաց ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տնօրեն, Երիտասարդական խորհրդի նախագահը։ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ԵԱՏՄ-ում երիտասարդական օրակարգի զարգացման շրջանակներում Երիտասարդական համաժողովի բացման ժամանակ առաջարկել է՝
- ստեղծել երիտասարդական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ.
- ստեղծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «մեկ պատուհան»՝ Միության անդամ պետությունների երիտասարդների դիմումների քննարկման համար.
- Հանձնաժողովում պրակտիկա անցնելու հնարավորություն ընձեռել ԵԱՏՄ-ում բարձրագույն կրթության հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը յուրացնող ուսանողներին:
Դանիյար Տուրուսբեկովի խոսքով՝ երիտասարդական ձեռնարկատիրության զարգացումը դառնում է ԵԱՏՄ-ում բիզնեսի զարգացման հիմնական խնդիրներից մեկը։ Ձեռնարկատիրության խթանմանը նպաստող առանցքային գործոններից են արդյունավետ գործարար համայնքները:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ժապարովի նախաձեռնության և անձնական աջակցության շնորհիվ Չոլպոն Աթայում անցկացվել է ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողով, - նշել է ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տնօրենը։ – Այս տարի ղրղզական կողմը ստանձնել է համաժողովն անցկացնելու բոլոր պարտավորությունները։ Բայց հուսով ենք, որ այն դեռ կդառնա ամենամյա։ Ռուսաստանցի գործընկերները հայտնել են երիտասարդների հետ երկխոսությունը 2023 թվականին ԵԱՏՄ-ում առաջիկա նախագահության շրջանակներում շարունակելու հաստատակամ մտադրության մասին: Միջոցառումը շատ ոգևորիչ էր ինչպես երիտասարդության, այնպես էլ պետական իշխանության մարմինների և ԵՏՀ ներկայացուցիչների համար։ Կարևոր է մեր երիտասարդությանը ներգրավել եվրասիական ինտեգրման գործընթացներում»։Ճեպազրույցին մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության փոխնախարար Սոյուզբեկ Նադիրբեկովը։