«Անցյալ տարի անդամ պետություններն ապահովել են փոխադարձ առևտրի ռեկորդային ծավալ՝ 73,1 մլրդ ԱՄՆ դոլար, 2020 թվականի համեմատ աճելով 32,8%-ով, սակայն դա չպետք է կանգնեցնի մեզ։ Փոխադարձ առեւտրի հետագա աճի համար անհրաժեշտ են խոչընդոտների վերացման նոր մոտեցումներ», - ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։
ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ արգելքների վերացման աշխատանքը համակարգված է ընթանում, և այս տարվա առաջին կիսամյակում Միության պետությունները վերացրել են հինգ արգելք և արգելքների նշաններով երեք խոչընդոտ։ Միաժամանակ անհրաժեշտ է փոխել սահմանափակումների ու բացառումների հետ աշխատանքի մոտեցումները, ընդգծել է ԵՏՀ նախարարը։ Եթե նախկինում մշակվում էին հաջորդ պլանային ժամանակահատվածի խոչընդոտների վերացման ընդհանուր ճանապարհային քարտեզներ, ապա այժմ հասունացել է ըստ առանձին խոչընդոտների և գործունեության ոլորտների ճանապարհային քարտեզների ձևավորման անհրաժեշտությունը:
Վարոս Սիմոնյանն ընդգծեց, որ այս տարի առաջին պլան են մղվել Միության պետությունների կողմից ապրանքների փոխադարձ առևտրում սահմանափակումների կիրառման հետ կապված աշխատանքները։
«Մարտից Հանձնաժողովի հարթակում օպերատիվ խորհրդակցություններ են անցկացվում արտակարգ սահմանափակող միջոցների կիրառման ժամանակ։ Սա թույլ է տալիս քննարկել բոլոր կամ առանձին անդամ պետությունների կողմից դրանց իրականացման նպատակահարմարությունը, վերլուծել հետևանքները՝ կայացված որոշումները շտկելու հնարավորությամբ, - հայտնել է Վարոս Սիմոնյանը։ - Այս մոտեցման շնորհիվ մենք նկատում ենք դրական միտում՝ այդ միջոցների քանակի կրճատում»։
Քննարկման արդյունքում կողմերը պաշտպանել են Հանձնաժողովի առաջարկները։ Խոչընդոտների տարանջատման մեթոդաբանության գործող խմբագրությունում կատարվող փոփոխություններն ու լրացումները կներկայացվեն Հանձնաժողովի Խորհրդի քննարկմանը:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի շուրջ տարաձայնությունները, որոնք մշակվում են ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում։
Բացի այդ, քննարկվել են տարաձայնություններ՝ երրորդ երկրների նավերի կողմից որսած որսերից Միության պետությունների նավերում արտադրված ձկան կամ այլ արտադրանքի ներմուծման նկատմամբ նոր մաքսային կարգավորման սահմանման մասով: Այս նախաձեռնությամբ ավելի վաղ Միության պետություններին դիմել էր Ռուսաստանի Դաշնությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ծովային որսի արտադրանքի մաքսային կարգավորման պարզեցման մոտեցումները, որոնց քննարկման արդյունքում առաջարկվել է շարունակել երկկողմ խորհրդատվությունները։