Նորություններ

14.11.2024

ԵՏՀ-ՀՄԿ. պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ երկրների մաքսային վարչարարությունում լավագույն համաշխարհային փորձի կիրառման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Ռիո դե Ժանեյրոյում ՀՄԿ տեխնոլոգիական համաժողովի և ցուցահանդեսի (WCO Technology Conference & Exhibition) շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յեն Սոնդերսի հետ:

Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ ԵՏՀ և ՀՄԿ միջև Փոխըմբռնման հուշագրի գործնական իրականացման հարցեր:

Ռուսլան Դավիդովը նշել է, որ ԵՏՀ-ն հետաքրքրված է ՀՄԿ աշխատանքային մարմիններում իր ներկայացուցիչների համակարգված մասնակցությամբ, ինչպես նաև ԵՏՀ աշխատակիցներին կազմակերպության կրթական առցանց հարթակի հասանելիության տրամադրմամբ, որը նրանց թույլ կտա ուսումնասիրել մաքսային ոլորտի համաշխարհային փորձը և լավագույն պրակտիկաները:

Պայմանավորվել են ԵՏՀ և ՀՄԿ միջև ԵԱՏՄ փոխգործակցություն կազմակերպել անդամ պետությունների մաքսային մարմինների առօրյա գործունեության մեջ վարչարարության լավագույն համաշխարհային փորձի ներդրման հարցերով։

«Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան՝ Հանձնաժողովին վերապահված են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ վարելու, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում անվանացանքի միատեսակ կիրառության համար առանձին ապրանքատեսակների դասակարգման մասին որոշումներ ընդունելու լիազորություններ։ Այս որոշումները պարտադիր կիրառման ենթակա են Միության տարածքում, – նշել է Ռուսլան Դավիդովը։ - Այս առումով Հանձնաժողովի և ՀՄԿ ներդաշնակ համակարգի կոմիտեի փոխգործակցությունը կնպաստի ԵԱՏՄ տարածքում կիրառվող դասակարգման մոտեցումների և ապրանքների դասակարգման միջազգային պրակտիկայի միասնականացմանը»:

WCO Technology Conference & Exhibition-ն անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ամեն տարի և միավորում է ազգային մաքսային վարչությունների, մաքսային ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին: Այս տարի խորհրդաժողովին մասնակցել է 117 երկրի գրեթե 1300 պատվիրակ։

Քննարկման հիմնական թեմաներն էին տարբեր երկրների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվական փոխանակումը, տրանսպորտի բոլոր տեսակներով ապրանք փոխադրելիս թվային տեխնոլոգիաների կիրառումը, մաքսային հսկողության ընթացքում ոչ ներխուժող տեխնոլոգիաների կիրառման ներուժը:

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ) մաքսային և սակագնային քաղաքականության կարգավորման ոլորտի միջազգային ոչ կառավարական մշտապես գործող կազմակերպություն է: Կազմակերպությունն ունի 186 անդամ երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 98%-ը։