Նորություններ

15.04.2024

Էլդար Ալիշերովը անդրսահմանային էլեկտրոնային առևտրին առնչվող աշխատանքային հանդիպում է ունեցել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության խոշորագույն մարկետփլեյսերի ներկայացուցիչների հետ։

Էլդար Ալիշերովը նրանց տեղեկացրել է արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման ընթացքի և դրա զարգացմանն ուղղված ակտերի նախապատրաստման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների մասին։

Քննարկվել են այս ոլորտում նոր կարգավորման առավել արդիական հարցեր։ Խոսքը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի միասնական դրույքաչափի. բացառման ենթակա ապրանքների ցանկի մասին էր, որոնք չեն ձևակերպվելու նոր կանոններով. էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ անմաքս ներմուծման նորմեր սահմանելու հնարավորության, ինչպես նաև այդ ապրանքների նկատմամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցներ կիրառելու մասին էր։

ԵՏՀ նախարարը կարևորել է պետական մարմինների և բիզնեսի համատեղ աշխատանքը արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման Հանձնաժողովի ակտերի կարգավորման հարցերում և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՏՀ մաքսային բլոկի հարթակում։