Հուլիսի 4-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության հարթակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի հանդիպումը պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են մաքսային համագործակցության ոլորտի արդիական հարցեր, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխությունների կատարումը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում այս մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերին կայացած նիստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները, նշված Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության զարգացման շրջանակներում ընդունվող նորմատիվ իրավական ակտերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ինտեգրման խորացման և մաքսային համագործակցության զարգացման ուղղությամբ։