Օրացույց

16.06.2016

Հունիսի 16-ին Սանկտ-Պետերբուրգում ՊՄՏՀ-2016 շրջանակներում կկայանա «ԵԱՏՄ-ն և առևտրային գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» խորագրով կլոր սեղան

Այսօր համաշխարհային տնտեսությունում տեղի է ունենում շարժում դեպի տարածաշրջայնացում. ձևավորվում են խոշոր տարածաշրջանային միավորումներ ու կառուցվում նրանց միջև փոխգործակցության նոր մոդելներ: Կհանգեցնի դա արդյոք ավելի առողջ գլոբալ տնտեսության և ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Թե տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում», և որպես հետևանք` առևտրատնտեսական տարածքի հատվածավորում: Ինչպես կարող են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններն առավել արդյունավետ կերպով պատասխանել այդ գլոբալ տնտեսական մարտահրավերներին: Արդյոք Եվրասիայում կա սեփական տարածաշրջանային մեգանախագծի ներուժ: Որոնք են ԵԱՏՄ առևտրային գործընկերների շահերը: Պետերբուրգի միջագային տնտեսական համաժողով -2016 հարթակում այդ և այլ հարցերի կպատասխանեն կլոր սեղանի մասնակիցները: Նստաշրջանի կղեկավարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ելույթ կունենան. Քրիստիան Ֆրիիս Բաքը` Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար, Տիցիանա Բոնապաչեն` ԷՍԿԱՏՈ-ի Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենատարածաշրջանային բաժանմունքի ղեկավար, Տատյանա Վալովայան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար), Ալեքսեյ Լիխաչովը` Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ, Դմիտրի Պանկինը` Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ, Ֆիլիպ Պեգորիեն`Եվրոպական բիզնես ընկերակցության (ԵԲԸ) վարչության նախագահ, Ռուսաստանում Alstom նախագահ, Իգոր Պետրիշենկոն` Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Միութենական պետության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն համագոծակցության հարցերով Բելառուսի Հանրապետության հատոկ ներկայացուցիչ: Ալեքսեյ Մորդաշովը` «Սևերստալ» ԲԲԸ, «Ուժային մեքենաներ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միության ինտեգրման, առևտրասակագնային քաղաքականության և ԱՀԿ հարցերով կոմիտեի նախագահ, Գրիգորի Ռապոտան` Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետական քարտուղար, Վլադիմիր Յակունինը՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական ֆորումի հիմնադիր-նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախկին նախագահ Մըրզահմետով Աբլայը` «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահ, Անտոննիո Ֆալլիկոն` «Ճանաչենք Եվրասիան» ընկերակցության նախագահ, Ինտեզա բանկի տնօրենների խորհրդի նախագահ, Ալեքսանդր Շոխինը` Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միության (ԱՁՌՄ) նախագահ: ՊՄՏՀ 2016 շրջանակներում կլոր սեղանը տեղի կունենա ժամը 10.15-ից մինչև 11.30-ը` G տաղավարում, G5 կոնֆերանսների սրահում: Կլոր սեղանի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է նաև ծանոթանալ http://www.forumspb.com/ru/2016/sections/62/materials/309/sessions/1376 հղումով ԶԼՄ-ների խնդրում ենք կլոր սեղանին մասնակցությունը հաստատել հետևյալ e-mail-ով. zhiteneva@eecommission.org, ինչպես նաև +7 (495) 669-24-00, լր.  41-69 հեռախոսահամարով, ԵՏՀ Մամուլի ծառայության աշխատակից Ալյոնա Ժիտենևա: Կոնտակտներ ԶԼՄ-ների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության բաժնի պետի տեղակալՄարինա Վիկտորովնա ՇկուրլատովաԱշխ. հեռ. +7 (495) 669-24-64, լր 41-55Բջջ. +7-916-436-08-00 (հասանելի է մինչև հունիսի 15-ը ներառյալ) Բջջ. +7-985-847-34-57  (հասանելի է հունիսի 15-ի երկրորդ կեսից մինչև հունիսի 18-ը) shkurlatova@eecommission.orgwww.eurasiancommission.org