Օրացույց

18.09.2015

Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի յոթերորդ նիստը

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Թաիր Մանսուրովի նախագահությամբ կկայանա բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի յոթերորդ նիստը: Միջոցառումը տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների մասնակցությամբ: Նիստի ընթացքում կքննարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման համակարգի և պրակտիկայի համեմատական վերլուծության հաշվետվության ձևը: Տվյալ ձևը կկիրառվի հետագայում բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ ամենամյա տեղեկատվությունը ձևավորելիս: