Սեպտեմբերի 20-ին Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի (ՎԴՆԽ) հարթակում՝ «Տեքստիլլեգպրոմ» մանածագործական և թեթև արդյունաբերության ապրանքների և սարքավորումների խոշորագույն դաշնային մեծածախ տոնավաճառի շրջանակներում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից թեթև արդյունաբերության ոլորտում փորձագիտական խմբի վեցերորդ նիստը:
Փորձագիտական խումբը կքննարկի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրի իրագործման արդյունքները: Հատուկ ուշադրություն կդարձվի համատեղ կոոպերացիոն և (կամ) ներդրումային նախագծերի իրագործման մեխանիզմներին, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների համատեղ յուրացմանը, ոլորտի արտադրողների աջակցման արդիական միջոցներին:
Այդ մեխանիզմները նախատեսված են Ծրագրի առանձին միջոցառումների իրագործման նպատակով ԵՏՀ կողմից մշակված Հանձնաժողովի նորմատիվ ակտերի նախագծերում:
Նիստին մասնակցելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վարչությունների, Եվրասիական տնտեսական միության լիազորված պետական մարմինների, թեթև արդյունաբերության ոլորտային ընկերակցությունների, ինչպես նաև ոլորտի խոշորագույն արտադրողների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ: