Նորություններ

30.09.2016

ԵՏՀ արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Սեպտեմբերի 30-ին Սոչիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկու նախագահությամբ կկայանա Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Արդյունաբերական կոոպերացիայի և ենթակոնտրակտացիաի եվրասիական ցանցի ստեղծման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ սպեցիֆիկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման հարցերը: Միջոցառման մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական զարգացման բանկի փոխգործակցության հարցերով փաստաթղթերի նախագծերը: Բացի այդ, Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված են ոլորտային արդյունաբերական համագործակցության հարցերը, որոնք առնչվում են Միության շրջանակներում գյուղատնտեսական մեքենաշինությանը և Միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրի իրագործմանը: Կոմիտեի անդամները նաև կլսեն կողմերի ներկայացուցիչների տեղեկատվությունը ԵԱՏՄ մարմինների կողմից նախկինում ընդունված որոշումների կատարման մասին: