Նորություններ

15.05.2023

ԵՏՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փոխգործակցության առաջնահերթություններից մեկը։

Այս մասին ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը և Զբաղվածության, աշխատանքի և սոցիալական հարցերի տնօրինության տնօրեն Ստեֆանո Սկարպետան պայմանավորվել են Փարիզում՝ ՏՀԶԿ կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են կացության պետությունում աշխատավոր միգրանտների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության հարցեր։

Հանդիպման ընթացքում Բակիտժան Սագինտաևը նշել է ՏՀԶԿ-ի կարևոր դերը տնտեսական զարգացման համար հանձնարարականների մշակման և ստանդարտների սահմանման գործում։

«Այս առումով ՏՀԶԿ-ի և ԵՏՀ-ի միջև զբաղվածության և սոցիալական պաշտպանության հարցերով փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումն արդիական է և կարող է օգտագործվել ԵԱՏՄ աշխատանքի միասնական շուկայի հետագա ձևավորման և քաղաքացիների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար», - ընդգծել է ԵՏՀ նախարարը։


Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ուղղություններով ԵՏՀ-ի և ՏՀԶԿ-ի միջև փոխգործակցության հաստատման վերաբերյալ։