Նորություններ

06.03.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդլայնում է համագործակցությունը ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վիճակագրական հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս կարգավիճակի մասին որոշումը կայացվել է մարտի 4-ին Նյու Յորքում կայացած նիստի ընթացքում, որին մասնակցել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարն իր ելույթում ընդգծել է հետագա կառուցողական համագործակցության պատրաստակամությունը։ «Հանձնաժողովը հետաքրքրված է ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի հետ համագործակցության ընդլայնմամբ և ԿԶՆ ցուցանիշների մեթոդաբանության մշակման ու փորձի փոխանակման հարցերում մոտեցումների մշակման նպատակով Կայուն զարգացման ոլորտի նպատակների իրականացման ցուցանիշների հարցերով միջհիմնարկային և փորձագիտական խմբի շրջանակներում աշխատանքներով», — նշել է Էլդար Ալիշերովը:

ԵՏՀ-ին դիտորդի կարգավիճակի շնորհումը թույլ կտա ամրապնդել փոխգործակցությունը վիճակագրության ոլորտում՝ նպաստելով փորձի և լավագույն միջազգային պրակտիկաների փոխանակմանը։ Սա նաև նոր հնարավորություններ է բացում կայուն զարգացման նպատակների իրականացման և վիճակագրական մեթոդների ու ստանդարտների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների համար:

ԵՏՀ նախարարի խոսքով՝ Հանձնաժողովը մտադիր է ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի աշխատանքներին, նպաստել գլոբալ վիճակագրական համակարգի զարգացմանը և ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահ, Շվեյցարիայի Դաշնային վիճակագրական վարչության գլխավոր տնօրեն Ժորժ-Սիմոն Ուլրիխի հետ։ Կողմերը քննարկել են վիճակագրության ոլորտում փոխադարձ համագործակցության հեռանկարները։

ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը, որը ստեղծվել է 1947 թվականին, գլոբալ վիճակագրական համակարգի բարձրագույն մարմինն է։ Այն միավորում է ՄԱԿ-ի անդամ երկրների վիճակագրական գերատեսչությունների ղեկավարներին և պատասխանատու է վիճակագրական ստանդարտների սահմանման, միջազգային մակարդակով համաձայնեցված հայեցակարգերի և մեթոդների մշակման, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներով դրանց ներդրման համար:

Հանձնաժողովը բաղկացած է 24 անդամից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից՝ հաշվի առնելով աշխարհագրական ներկայացուցչությունը. հինգ ներկայացուցիչ Աֆրիկայից, չորսը՝ Ասիայի երկրներից, չորսը՝ Արևելյան Եվրոպայի երկրներից, չորսը՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից, յոթը՝ Արևմտյան Եվրոպայի երկրներից և այլ պետություններից։