Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6910
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ում ամփոփել են Ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների պահպանման 2023-2024 թվականների արդյունքները
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների կատարման 2023-2024 թվականների մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը, որը նախապատրաստել են երկրների կառավարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Զեկույցում ներկայացված են Կանոնների պահպանման առանցքային ասպեկտները, մասնավորապես՝ պետություններում ձեռնարկատերերի համար բարենպաստ ընթացակարգերի կիրառումը: Դրանց թվում են բիզնեսի ստուգման ժամանակ կարգավորող ազդեցության գնահատումը (ԿԱԳ), «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի կիրառումը և ռիսկին կողմնորոշված մոտեցման ներդրումը: «Մենք դրական դինամիկա ենք տեսնում մասնակից երկրների կողմից Կանոններն իրենց օրենսդրությունում կիրարկելու գործում: Զեկույցը հաստատում է, որ փաստաթղթով նախատեսված պայմանների իրագործումը հասնում է 100 տոկոսի: Սա կարևոր քայլ է Միության շրջանակներում բիզնեսի համար թափանցիկ և հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը կարևորել է «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի ներդրումը, համաձայն որի՝ պետության իրավասու մարմինը սահմանված ժամկետում դիմողին պետք է տրամադրի համապատասխան թույլատվություն կամ ներկայացնի պատճառաբանված մերժում, հակառակ դեպքում դիմողը ինքնաբերաբար ստանում այն գործունեության թույլտվություն, որի իրականացման համար ներկայացվել էր դիմումը: 2023-2024 թվականների, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածների զեկույցին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:
27 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին զեկույցին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրագործման մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են 2024 թվականի մշտադիտարկման արդյունքները հետևյալ ուղղություններով՝ զբոսաշրջություն, օդերևութաբանություն, մարքշեյդերական աշխատանքներ, գնահատման գործունեություն, շինարարություն և կինեմատոգրաֆիա: Նշվել են վարչական համագործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչպես նաև այդ հատվածներում կարգավորման ներդաշնակեցման համար մեթոդական հանձնարարականների մշակումն ավարտին հասցնելու հարցեր: «Զեկույցի ընդունումը վերահաստատում է առանց արգելքների ծառայությունների միասնական շուկայի ստեղծման մեր ընդհանուր մտադրությունը: Առանցքային հատվածների ազատականացումը նոր հնարավորություններ կբացահայտի բիզնեսի համար և կամրապնդի տնտեսական փոխգործակցությունը Միության երկրների միջև: Այժմ հատկապես կարևոր է կենտրոնանալ մեթոդական մոտեցումների համաձայնեցման վրա, որպեսզի հավասար պայմաններ ապահովենք շուկայի բոլոր մասնակիցների համար», — մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
26 հունիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է»
Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր: ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում ամեն տարի ընդունվում է բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստին: «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք հետաքրքրված ենք գործարար համայնքի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ», - նշել է Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ծանրակշիռ նորմատիվ իրավական բազա, տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են երկարաժամկետ գերակայություններ, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովում բիզնեսի վարման համար: Ընդ որում, գործարար շրջանակների, այդ թվում՝ Խորհրդատվական խորհրդի հետ փոխգործակցության համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից համատեղ ձևավորված մեխանիզմներն օգնում են առավելագույնս հաշվի առնել նրանց շահերը: «Խորհրդատվական խորհրդի ստեղծումը նպաստել է ձեռնարկատերերի հետ «մեկ պատուհանի» շրջանակներում շփման նոր ձևաչափի անցնելուն: Այժմ մեր երկխոսությունը թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել բիզնեսի հարցումներին: Հիմնականում սրա շնորհիվ է ամեն տարի ընդունվում և Միության շրջանակներում կարգավորման մեջ ներդրվում բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գործիքների մասին գործարար շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության կատարելագործումը: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Մեր խնդիրն է՝ ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ»
Հունիսի 26-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» լիագումար նիստը: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Համաժողովին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսը, Մյանմարի Միություն Հանրապետության վարչապետ Մին Աուն Հլայնը, Բելառուսի Հանրապետության հետ աշխատանքի գծով Նիկարագուայի Հանրապետության համանախագահների հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն: ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը համաժողովում ներկայացրել է Միության գործունեության արդյունքները և ինտեգրման հետագա զարգացման հեռանկարները: «Իր ստեղծման պահից ի վեր Եվրասիական տնտեսական միությունը ցուցաբերում է զարգացման կայուն դինամիկա, — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: — Տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն գրեթե 18%-ով աճել է՝ 2014 թվականի 1.6 տրլն դոլարից մինչև 2024 թվականի 2.6 տրլն դոլարը: Համաշխարհային տնտեսությունում Միության բաժինը ավելացել է մինչև 4.2%: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է և 2024 թվականի արդյունքներով հասել շուրջ 100 մլրդ դոլարի: Ընդ որում, հաշվարկների 93%-ը ներկայացվում է ազգային արժույթներով: ԵԱՏՄ երկրների միջև ծառայությունների արտահանումն ավելացել է 86%-ով: Գործազրկության մակարդակը կրճատվել է մինչև 3%»: Ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր արդյունքների շարքում ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է աշխատաշուկայում բարձր աստիճանի ազատականացման հասնելը, տնտեսության 142 հատվածում ծառայությունների միասնական շուկայի գործելը, առևտրում ավելի քան 100 արգելք վերացնելը, 52 տեխնիկական կանոնակարգի ընդունումը, պարենով ապահովվածության 92% մակարդակի հասնելը: Տնտեսության իրական հատվածների զարգացման համար գործարկվել է արդյունաբերությունում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: Հաշվի առնելով տնտեսության բոլոր ոլորտներում թվային փոխակերպման բարձր տեմպերը՝ շարունակվում է միասնական թվային տարածքի ստեղծման աշխատանքը: «Սա կնպաստի պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցմանը: Մեր խնդիրն է՝ բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ: Օրինակ՝ մաքսային ընթացակարգերի թվայնացումը կրճատել է ապրանքների բաց թողնման ժամկետները վեց անգամ», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Տասնամյակի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության դիրքերը միջազգային ասպարեզում: Սա է վկայում շուրջ 40%-ով արտաքին առևտրային ապրանքաշրջանառության աճը: «Մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով՝ Միության ընդհանուր շուկայի ապահովում առանցքային ապրանքներով ու ռեսուրսներով, տրանսպորտալոգիստիկ ներուժի և կոոպերացիոն համագործակցության զարգացման խթանում: Մենք հաշվի ենք առնելու ինտեգրացիոն համագործակցության փորձը, ազգային շահերը և ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմնարար հիմքերը», — ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 26-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Միջպետական միավորումների երկխոսություն. տնտեսական ներուժների զուգակցում և առևտրատնտեսական համագործակցության խորացում» պանելային նստաշրջանին: «Ինտեգրումների երկխոսությունը» համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է: Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները մշտապես նշում են առևտրատնտեսական հարաբերությունների գլոբալ համակարգում Եվրասիական տնտեսական միության ներկառուցման կարևորությունը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է, որ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք համակարգային միջազգային երկխոսության համար: 12 համագործակցության հուշագիր է կնքվել տարածաշրջանային միջպետական միավորումների հետ: Նրանց հետ երկխոսությունը հիմք է ծառայում լավագույն փորձի փոխանակման և առևտրատնտեսական համագործակցության տեմպերի ավելացման համար: Հանձնաժողովն ու Միությունը շփումների լայն ցանց են ստեղծել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան: Առանցքային գործընկերների թվում, որոնց հետ բարեհաջող երկխոսություն է զարգանում, նշվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը, ԲՐԻԿՍ-ը, ԱՓՎՄԽ-ն, Անդյան համայնքը, Հարավամերիկյան ընդհանուր շուկան, Աֆրիկյան միությունը, Խաղաղօվկիանոսյան դաշինքը և այլք: Գործընկերության աշխարհագրության ընդլայնման հիմնական գործիքն են առևտրային համաձայնագրերը: Դրանք կնքվել են Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Չինաստանի, վերջին փուլում են Ինդոնեզիայի հետ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները: Հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում են ստորագրել ևս երկու առևտրային համաձայնագիր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ: «Այսօր ԵԱՏՄ-ն հետաքրքրված է ոչ միայն այլ կազմակերպությունների ինտեգրացիոն շինարարության դրական փորձի ընդունմամբ: Լինելով կայացած միավորում՝ մենք պատրաստ ենք գործընկերներին առաջարկել մեր սեփական լավագույն փորձը: Մեր տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնի հետ
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Մյանմարի Միություն Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ Մին Աուն Հլայնի հետ: Կողմերը քննարկել են Փոխգործակցության հուշագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հարցեր: «Հուշագիրը ստորագրելու պահից ի վեր դրական դինամիկա է նկատվում մեր համագործակցության տնտեսական օրակարգի լայն շրջանակի մասով, - նշել է Բակիտժան Սագինտաևը: - Մյանմարի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2019-2024 թվականներին ավելացել է ավելի քան երեք անգամ՝ գերազանցելով 1.5 մլրդ դոլարը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ միմյանց առևտրատնտեսական կարողությունների մասին կողմերի տեղեկացվածության բարձրացումն անհրաժեշտ պայմաններ կապահովի փոխգործակցության զարգացման համար: Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Մին Աուն Հլայնը համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ի և Մյանմարի միջև երկխոսությանը լրացուցիչ խթան կհաղորդի գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը: Սա նաև թույլ կտա որոշել համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները: ԵԱՏՄ երկրների Մյանմարի արտահանման առանցքային ապրանքներն են բրինձը, սուրճը, արմավենու յուղը, կակաոյի ունդերը: Մյանմար ներմուծման մեջ գերակշռում են հանքային պարարտանյութերը, սպառողական ապրանքները, մեքենաները և սարքավորումները, մետաղները, սննդային յուղերը, ցեմենտը, դեղամիջոցները:
Ցուցադրել ավելին