Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը մասնակցել է Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի կողմից կազմակերպված կլոր սեղանին, որտեղ քննարկվել են հատուկ տեխնիկայի շուկայում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ինքնիշխանության հարցեր:
Քննարկումների ընթացքում դիտարկվել են հատուկ տեխնիկայի շուկայի վիճակի, ոլորտի պետական կարգավորման, աջակցության առկա միջոցների և դրանց արդյունավետության արդիական հարցեր, ինչպես նաև մշակվել են հատուկ տեխնիկայի արտադրության զարգացման, Ռուսաստանի տարածքում դրա տեղայնացման ապահովման առաջարկներ:
Ինչպես իր խոսքում նշել է Գեորգի Արզումանյանը, հատուկ մեքենաշինությունն ունի զգալի կոոպերացիոն և արտահանման ներուժ և համարվում է Եվրասիական տնտեսական միության երկրների միջև արդյունաբերական, գիտատեխնիկական համագործակցության զարգացման համար տնտեսական գործունեության գերակա տեսակներից մեկը։
«ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության կողմից տեխնոլոգիական ինքնիշխանության ռազմավարության իրականացումն առանձին-առանձին պակաս արդյունավետ է, քանի որ երկրների ներքին շուկաների սահմանափակ հզորությունը թույլ չի տալիս հասնել մասշտաբի էֆեկտի և արտադրանքի առանձին տեսակներով հավասար պայմաններում մրցակցել համաշխարհային առաջատարների հետ։ Ինչ վերաբերում է հատուկ մեքենաշինությանը, ապա դա Միության երկրների արդյունաբերական կոոպերացիայի զարգացման գերակա ուղղություններից է»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերական բլոկի ներկայացուցիչը։
Այս առնչությամբ Գեորգի Արզումանյանն առաջարկել է կլոր սեղանի հանձնարարականի նախագծում որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության քննարկման թեմա ներառել ԵԱՏՄ երկրների արտադրողներին մասնագիտացված մեքենաշինության արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթաներում ներգրավելու համար պայմաններ ստեղծելու հարցը, այդ թվում՝ տեղեկացնելով Միության շուկայում ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների մասնաբաժինն ավելացնելու նպատակով արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի կիրառման մասին։