Նորություններ

22.08.2022

ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնց Ռուսաստանում գտնվելու ժամկետն ավարտվում է, պետք է երկարաձգեն միգրացիոն հաշվառումը

Ռուսաստանի Դաշնությունում դադարեցվում է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների գործողությունը։

2021 թվականի հունիսի 16-ից Ռուսաստանի Դաշնությունում գործում են օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների) ժամանակավոր կեցության ժամկետերի և ըստ կեցության վայրի նրանց հաշվառաման ժամկետների ընթացքի կասեցման ժամանակավոր միջոցները՝ առանց դրանց երկարաձգման գործողություններ կատարելու ահնրաժեշտության: Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2021 թվականի հունիսի 15-ի N 364 հրամանագրին համապատասխան՝ այս միջոցները գործում են մինչև օտարերկրյա պետությունների հետ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված ժամանակավոր սահմանափակումների վերացման օրվանից 90-օրյա ժամկետի ավարտը:

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի N 1253-р կարգադրությամբ այդ սահմանափակումները հանվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության նկատմամբ, և Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2022 թվականի հունիսի 6-ի N 1454-р կարգադրությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նկատմամբ:

Սա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների այն քաղաքացիները, որոնց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետն ավարտվում է, և առկա են հիմքեր աշխատանքային պայմանագրի հիման վրա այն երկարաձգելու համար, պետք է երկարաձգեն միգրացիոն հաշվառումը։

Այն քաղաքացիները, որոնց կեցության ժամկետն ավարտվում է, և առկա չեն դրա երկարաձգման հիմքեր, պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը մինչև կեցության ժամկետի ավարտը՝

- մինչև 2022 թվականի օգոստոսի 17-ը՝ Բելառուսի Հանրապետության և

Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար,

- մինչև սեպտեմբերի 3-ը՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Հրավիրում ենք ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ուշադրությունն այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր կեցության ժամկետի երկարաձգման հիմքերից մեկը աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի կնքումն է։

Տեղեկանք

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 5-րդ կետի՝ անդամ պետության աշխատավորի և ընտանիքի անդամների՝ աշխատանքի տեղավորման պետության տարածքում ժամանակավոր կեցության (բնակության) ժամկետը որոշվում է Միության երկրի աշխատավորի և գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի միջև կնքված աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի ժամկետով: