Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6793

30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
15 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ Մայիսի 15-ից 18-ն Դուբայում (ԱՄԷ) անցկացվող 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր և նախանշել հետագա համագործակցության կարևոր ուղղությունները՝ նշելով, որ Խորհրդաժողովի ավանդական հարթակը նպաստում է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացմանը և ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բաց է երկխոսության, գործընկերության և փորձի փոխանակման համար: Առաջարկում ենք ձեզ ակտիվ փոխգործակցել ինչպես ռազմավարական նախաձեռնությունների մակարդակում, այնպես էլ կոնկրետ նախագծերի շրջանակներում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը նաև քննարկել են հերթական Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) անցկացնելու հնարավորությունը՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները և գործարար համայնքը:
15 մայիսի 2025 ԵԱՏՄ — Իրան. ուժի մեջ է մտել ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը: Այն կփոխարինի սահմանափակ ապրանքային ընդգրկմամբ ժամանակավոր համաձայնագիրը, որը գործում է 2019 թվականից, և ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կստեղծի իրանական շուկա մուտքի եզակի պայմաններ: Այսպես, Միությունից Իրան մատակարարվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 20%-ից կնվազի մինչև 4.5%: «Լիաձևաչափ համաձայնագրի կիրարկման շրջանակներում կողմերն արդեն սկսել են կազմակերպել Համատեղ կոմիտեի առաջին նիստը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի երկրորդ կիսամյակում, և որի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցեր», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նոր համաձայնագիրն ամրագրում է ամբողջ ապրանքատեսականու 90%-ի նկատմամբ առանձնաշնորհային հասանելիությանն առնչվող ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները: Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ լիաձևաչափում էապես բարելավվել է կարգավորող մասը, որն ուղղված է կողմերի միջև առևտրի անխոչընդոտ տարածության ստեղծմանը: Փորձագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա բազմապատկել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 մլրդ դոլարի:
15 մայիսի 2025 ԵՏՀ-ն զարգացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում Ուզբեկստանի հետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է սեմինար Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Սանիտարահամաճարակաբանական բարեկեցության և հանրային առողջության կոմիտեի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել է ԷՏՀ-ի կողմից Ուզբեկստանի կառավարության հետ փոխգործակցության հուշագրի և 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների համապատասխան պլանի շրջանակներում: Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի լիազոր պետական մարմինների և մի շարք գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ առևտրում սննդամթերքի և այլ արտադրանքի անվտանգության ապահովման հարցեր: «Ուզբեկստանի Հանրապետությունից մեր գործընկերների հետ հանդիպումները կանոնավոր են դառնում: Դրանք թույլ են տալիս ստանալ բավականին շատ օգտակար տեղեկատվություն, քննարկել պրոֆիլային հարցեր», — նշել է ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչը: Վարչության փոխտնօրեն Սալիյա Կարիմբաևան ուզբեկ գործընկերներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում արտադրանքի անվտանգության սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացման մոտեցումների մասին: Ուզբեկական կողմն իր հերթին ներկայացրել է Ուզբեկստանի Հանրապետությունում «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի նորմերին համապատասխան սննդային անվտանգության համակարգի բարեփոխմանը նվիրված շնորհանդեսը: Փոխգործակցությունը սեմինարի շրջանակներում ևս մեկ կարևոր քայլ էր սննդային անվտանգության ապահովման, ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության համատեղ միջոցների մշակման, այս ոլորտում գիտական ներուժի իրագործման ուղղությամբ ԵՏՀ-ի, Ուզբեկստանի և Միության երկրների սանիտարահամաճարակաբանական ծառայությունների միջև համագործակցության զարգացման գործում: «Ուզբեկստանի և ԵԱՏՄ պետությունների համատեղ հետազոտությունները կուղղվեն բոլոր երկրների սանիտարական մարմինների համակարգի աշխատանքի հիմքում դրված սկզբունքի՝ յուրաքանչյուր անձի առողջության և կյանքի և ամբողջ հասարակության բարեկեցության գերակայության իրականացմանը», — ընդգծել է Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Սանիտարահամաճարակաբանական բարեկեցության և հանրային առողջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նուրմաթ Աթաբեկովը: Սեմինարի արդյունքների հիման վրա կարևորվել է նման ձևաչափի միջոցառումների անցկացումը ԵԱՏՄ շրջանակներում, այդ թվում՝ դիտորդ պետությունների մասնակցությամբ համատեղ որոշումների իրագործման նպատակով:
15 մայիսի 2025 Էլդար Ալիշերովը հանդիպել է Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի պատգամավորների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավորների հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միությունում իր գործընկերների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցեր: Շեշտը դրվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների և «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման վրա: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը, որը նշել է, որ 2024 թվականին Ղրղզստանի տնտեսական աճի բարձր տեմպ է արձանագրել՝ 9%, որը մի քանի անգամ գերազանցում է միջին համաշխարհային մակարդակը (3.2%): Վերջինիս խոսքով՝ սա ազգային մակարդակով ձեռնարկված միջոցների և մակրոտնտեսական կառավարման որակի, ինչպես նաև տնտեսական զարգացման կայունության և հավասարակշռվածության բարձրացման արդյունք է: ԵՏՀ գնահատմամբ՝ տնտեսական աճը հիմնված էր բարձր ներդրումային ակտիվության և ստվերային տնտեսության մակարդակի նվազեցման վրա: Ապահովվել էր գնային կայունությունը. սպառողական գների աճը կազմել է 6.3%, ինչը համապատասխանում է գնաճի միջնաժամկետ նպատակային կողմնորոշիչին: Բարձրացել է բյուջետային և պարտքի կայունությունը. բյուջեն կատարվում էր պրոֆիցիտով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը էապես նվազել է: Ձեռնարկվող միջոցները թույլ են տալիս պահպանել դրական մակրոտնտեսական դինամիկան. սա հաստատվում է Ղրղզստանի սոցիալտնտեսական զարգացման 2025 թվականի 1-ին եռամսյակի մշտադիտարկման արդյունքներով, որն անցկացվել է Հանձնաժողովի կողմից:
15 մայիսի 2025 Միխայիլ Չերեկաևը «Ռուսաստան — Իսլամական աշխարհ» համաժողովում խոսել է ազատ առևտրի մասին համաձայնագրերի շուրջ ԵՏՀ աշխատանքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևը մասնակցել է Բիզնեսի եվրասիական ընկերակցության կողմից Կազանում կազմակերպված «Ռուսաստան — Իսլամական աշխարհ» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Եվրասիական գործընկերություն. Միջտարածաշրջանային համագործակցության միջոցով տնտեսական աճի շարժիչ ուժեր» խորագրով նստաշրջանին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Հանձնաժողովի կողմից առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի Հանրապետության հետ վարվող բանակցությունների մասին: Միխայիլ Չերեկաևն առանձին անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաջող համագործակցությանը: «Մենք շատ ենք կարևորում գործարար շրջանակների հետ փոխգործակցության խորացումը: Սա կարևոր է ինչպես ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման վերաբերյալ նոր գործընկերների հետ բանակցությունների համար դիրքորոշման ձևավորման փուլում, այնպես էլ առկա խնդիրների կամ խոչընդոտների մասին տեղեկացնելու մասով արդեն գործող համաձայնագրերի կիրարկման ընթացքում», — նշել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրենը:
Ցուցադրել ավելին