Ամբողջ ԵԱՏՄ-ի համեմատ պարենային ապրանքների գների բարձր աճ է գրանցվել Ղազախստանում (21,2%-ով), Ղրղզստանում (14,1%-ով) և Բելառուսում (13,7%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում (16,8%-ով) և Ղազախստանում (16,0%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (12,6%-ով) և Ռուսաստանում (10,1%-ով)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։