ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հայտարարել են եվրասիական տարածքում նմանը չունեցող միջազգային ֆինանսական կազմակերպության՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ԵՎԸ) հիմնադրման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու մասին։
Միջկառավարական խորհրդի անդամները հավանության են արժանացրել ԵԱՏՄ երկրներում առաջնահերթ ենթակառուցվածքային տրանսպորտային նախագծերի ցանկը։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ առևտրում հաշվարկներ իրականացնելիս Միության երկրների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը։ ԵԱՏՄ զարգացումը և անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի հետևողական աճն ուղեկցվում են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի բարձրացմամբ։ Միության ստեղծման պահից անցած յոթ տարվա ընթացքում նրանց մասնաբաժինը գերազանցել է 70%-ը՝ 2022 թվականին հասնելով 74% ցուցանիշին։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Միության մասին պայմանագրում կատարվելիք փոփոխությունները՝ ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում անուղղակի հարկման մասով։
Միջկառավարական խորհրդի անդամներին ներկայացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները Միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման և ներդրման աշխատանքների ընթացքի և ԵԱՏՄ-ում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի մասին:
ԵՏՀ-ն կշարունակի աշխատանքը ԵԱՏՄ-ում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մերձեցման, ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում անուղղակի հարկման մասով Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա այս տարվա հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։
Նիստին մասնակցել են ԵՄԿԽ նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչների կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը, Կուբայի Հանրապետության վարչապետ Մարերո Կրուսը, Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյան, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Իդայաթ օղլի Ասադովը՝ որպես հանդիպման հրավիրված մասնակից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթերը՝
– Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մասին»:
- Հայտարարություն «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի նախագծի մասին» հարցի շրջանակներում։
- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի մասին»:
- Կարգադրություն «Փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներ իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ հետագա աշխատանքի մասին»:
- Կարգադրություն «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին»:
- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամի թեկնածությունը ներկայացնելու մասին»:
- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի թեկնածությունը ներկայացնելու մասին»: