Դեկտեմբերի 14-ին Մոսկվայում առերես ձևաչափով կայացել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2022 թվականի եզրափակիչ նիստը՝ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:
ԵՏՀ խորհուրդը հաստատել է համաձայն Եվրասիական տնտեսական միության իրավունքի բժշկական արտադրատեսակների գրանցմանն անցնելու գործողությունների պլանը (ճանապարհային քարտեզը)։
ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում արտակարգ բուսասանիտարական միջոցների ներդրման մասին փոփոխություններին:
ԵՏՀ խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել բելոռուսական կողմը։ Հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է շարունակել խորհրդակցությունները։
ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել Անասնաբուժական վերահսկողության (հսկողության) իրականացման ընթացքում լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) կազմակերպման կանոնները այս ոլորտում ռեֆերենս լաբորատորիաներին (կենտրոններին) ներկայացվող միասնական պահանջներով լրացնելու մասին։
ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել «ԲԵԼԱԶ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող բացահանքային տեխնիկայի արտադրության համար դիզելային շարժիչների ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու մասին:
Փոխվարչապետերին են ներկայացվել ԵԱՏՄ-ում համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկներ։
ԵՏՀ Խորհուրդը լրացրել է Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները 81 ապրանքային դիրքով, ներառյալ՝ ջահերը, արդուկները, միկրոալիքային վառարանները, սուրճի կամ թեյի պատրաստման էլեկտրական սարքերը, ներքնակները, էլեկտրական ջրատաքացուցիչները, փոշեկուլները, ուղեփակոցները, մանրադիտակները և այլն։
ԵՏՀ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու մասին ակտերի ընդունման մասին ԵԱՏՄ պետությունների ծանուցումների քննարկման կարգում։ Փոփոխություններն ընդունվել են նախորդ տարի Հանձնաժողովի Խորհրդի կողմից հաստատված՝ բացառումների և սահմանափակումների վերացման ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով։
ԵՏՀ Խորհուրդը հանձնարարական է ընդունել գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի վերաբերյալ։ Համեմատական ցանկը ներառում է գույքի գնահատման օբյեկտներ՝ ԵԱՏՄ յուրաքանչյուր պետությունում համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատում կատարելու իրավունք տվող թույլտվությունների նշումով:
ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 20-ին Մոսկվայում՝ առերես ձևաչափով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթեր
– Որոշում «Անասնաբուժական վերահսկողության (հսկողության) իրականացման ընթացքում լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) կազմակերպման կանոններում փոփոխություններ կատարելու մասին»:
– Որոշում «Արտադրանքի միասնական ցանկում, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պայմաններ, փոփոխություններ կատարելու մասին»:
- Կարգադրություն «Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններին համապատասխան բժշկական արտադրատեսակների գրանցման իրականացմանը անցումն ապահովելու միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը») հաստատելու մասին»:
- Կարգադրություններ «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին»:
– Հանձնարարական «Գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի մասին՝ համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատում կատարելու իրավունք տվող թույլտվությունների նշումով»:
– Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»:
– Որոշում «Պետական (համայնքային) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին»։
– Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկների մասին»։
– Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին («3-րդ Մեծ» Արձանագրության նախագիծ)»:
– Որոշում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից պետական (համայնքային) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու մասին ակտերի ընդունման մասին անդամ պետությունների ծանուցումները, նման ակտերի վերացման հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկման, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից նման ակտերի վերացման անհրաժեշտության մասին որոշումների ընդունման կարգում փոփոխություններ կատարելու մասին»:
– Որոշում «Ներքին այրման շարժիչների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողության ժամկետի երկարաձգման մասին»:
– Կարգադրություն «Արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական գրանցամատյանի ձևավորման մոտեցումների մասին»։