Նորություններ

15.02.2023 (Обновлено: 17.02.2023 16:38)

ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքները

Փետրվարի 15-ին Մոսկվայում առցանց ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ԵՏՀ Կոլեգիային հանձնարարել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համար 3 ամսով երկարաձգել ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի թղթային անձնագրերի ձևակերպման հնարավորությունը՝ էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման հետ մեկտեղ։

ԵՏՀ Խորհուրդը միասնականացրել է Միությունում իրավակիրառ պրակտիկան քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վերանորոգման համար ժամանակավորապես ներմուծվող շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների վերաբերյալ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սահմանել է, որ քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վրա տեղադրված շարժիչները, պահեստամասերը և սարքավորումները, որոնք ժամանակավորապես ներմուծվել են առանց մաքսատուրքերի վճարման և նախատեսված են քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար, կարող են օգտագործվել ինչպես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Փետրվարի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում հավանության է արժանացել «Էլեկտրամեքենաշինության ոլորտի նախագծերի ձևավորման և իրականացման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կոոպերացիոն համագործակցության զարգացման միջոցների մասին» հանձնարարականը: Փաստաթուղթը նախապատրաստվել է «Եվրասիական էլեկտրոբուս» արդյունաբերական կոոպերացիայի փորձնական նախագծի գործարկման վերաբերյալ ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի հանձնարարության կատարման համար։

ԵՏՀ Խորհրդի անդամները հավանություն են տվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի տարածքներ սեփական կարիքների համար՝ առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի (համակարգի) տեղադրման մասին փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները կիրառելու ներմուծվող M և N կատեգորիաների առանձին փոխադրամիջոցների համապատասխանության գնահատման և շուկայահանման իրականացման հնարավորության երկարաձգմանը:

ԵԱՏՄ-ում ներդրվում են տեղային օգտագործման համար նախատեսված վերարտադրված դեղորայքային պատրաստուկների կենսահամարժեքության հետազոտություններ անցկացնելու կանոնները:

ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման արձանագրության փոփոխություններին։ ԵԱՏՄ երկրներում անուղղակի հարկերի վճարման ամբողջականությունն ապահովելու նպատակով 2009 թվականին պետությունները կնքել են Էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին արձանագրությունը։ Հարկային մարմինները տեղեկատվություն են փոխանակում պետությունների բյուջեներ վճարված անուղղակի հարկերի գումարների մասին։ Կատարվող փոփոխությունները վերաբերում են հարկային մարմինների միջև տեղեկատվական փոխանակման ժամկետի, ինչպես նաև ձևաչափային-տրամաբանական վերահսկողության արձանագրությունների փոխանակման ժամկետի կրճատմանը։ Փաստաթուղթն ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ ներպետական ընթացակարգերի կատարման համար։ 

Ենթակարանտինային արտադրանքի ցանկում և ԵԱՏՄ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում արտադրանքի մանրամասնմանն առնչվող փոփոխություններ են կատարվել։