Նորություններ

05.09.2023

Արդիականացվել է արտադրանքի ցանկը մաքսային վարչարարության ընթացքում տրակտորների և դրանց կցասայլերի տեխկանոնակարգի պահանջների պահպանումը հաստատելու համար

Սեպտեմբերի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցասայլերի անվտանգության մասին» տեխկանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի արդիականացված ցանկը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը:

Արտադրանքի ցանկը արդիականացվել է ավելի վաղ տեխկանոնակարգում կատարված փոփոխություններին համապատասխան, որոնք վերաբերում եմ դրա կիրառման ոլորտին, ինչպես նաև գազաբալոնային սարքավորումներին ներկայացվող պահանջների սահմանման հետ կապված։

Ընդունված փաստաթուղթը է բոլոր տեսակի արտադրանքի համար սահմանում է

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 10 նիշանոց ծածկագրեր՝ միութենական երկրներում մաքսային գործառնություններ իրականացնելիս օգտագործվող ապրանքների դասակարգիչը: Ցանկից բացառված են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այն ծածկագրերը, որոնք վերաբերում են շարժիչային փոխադրամիջոցների արդյունաբերական հավաքման համար ներմուծվող ապրանքներին և այն ապրանքներին, որոնց նկատմամբ տեխկանոնակարգն այլևս չի տարածվում։ Արտադրանքի ցանկը լրացվել է նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ առանձին ծածկագրերով գազաբալոնային սարքավորումների յուրաքանչյուր անուն բաղադրիչի համար։

Փաստաթուղթն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։

Տեղեկանք

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցասայլերի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի փոփոխությունները կատարվել են Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 167 որոշմամբ։