Նորություններ

16.04.2024

ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ։

«Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողություն անցնելու գործընթացի պարզեցմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնանման ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, այն ապրանքները կարգավորումից բացառելու մասին է, որոնցում թանկարժեք մետաղների մասնաբաժինը չի գերազանցում զանգվածի 2%-ը։ Նաև, հաշվի առնելով էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, պետական վերահսկողություն իրականացնելու համար թույլատրվում է փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացնել պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների մասնագիր):

Բացի այդ, բացառվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայության պահանջները, եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, և մի շարք այլ փոփոխություններ են կատարվում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։