Նորություններ

23.08.2022 (Обновлено: 29.08.2022 10:16)

ԵՏՀ Կոլեգիան մաքսային քվոտաներ է սահմանել 2023 թվականին մսի որոշ տեսակների և կաթնային շիճուկի ԵԱՏՄ ներմուծման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան օգոստոսի 23-ին որոշում է կայացրել 2023 թվականի համար մսամթերքի մի շարք տեսակների և կաթնային շիճուկի նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին։

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան, ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հավասարակշռությունը, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրների պարտավորությունները», - հիշեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալիա Սամոյլովան։

Ըստ կանխատեսման՝ ընթացիկ տարում ակնկալվում ՝ արտադրանքի արտադրության և սպառման ծավալների միջև բացասական տարբերություն՝ խոշոր եղջերավոր անասունների մսի համար՝ 177,3 հազ. տ, խոզի մսի՝ 62,3 հազ. տ, թռչնամսի՝ 242,2 հազ. տ և կաթնայի շիճուկ՝ 14,6 հազ. տ չափով:

Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սակագնային քվոտաները 2023 թվականի համար սահմանվել են պետությունների՝ ԱՀԿ-ին միանալու մասին արձանագրություններում ամրագրված չափերով։ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար սակագնային քվոտաները սահմանվել են արտադրության և սպառման միջև տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի կողմից հարցվող ծավալները։

Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտաները կկազմեն 11,3 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 21 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության, 5 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության և 570 հազ. տոննա՝ Ռուսաստանի Դաշնության համար։ Խոզի մսի համար քվոտաները կբաշխվեն հետևյալ ծավալներով. 7,5 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 20 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար և 3 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար։

Մսի և թռչնի ենթամթերքների քվոտաները կկազմեն 39,1 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 10,9 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար, 140 հազ. տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար, 58 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար և 364 հազ. տոննա՝ Ռուսաստանի Դաշնության համար։

Կաթնային սիճուկի ներմուծման քվոտան Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է 1,2 հազ. տոննա ծավալով և Ռուսաստանի Դաշնության համար՝ 15 հազ. տոննա ծավալով։