Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում փոխել է Կոլեգիայի մի շարք որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2024 թվականի ապրիլի 1-ը։
Նման որոշում է ընդունվել Հանձնաժողովի խորհրդի հանձնարարությանը համապատասխան և կարգավորում է տարանցման հայտարարագրի, ապրանքների հայտարարագրի լրացմանը, ինչպես նաև առանձին մաքսային փաստաթղթերի կառուցվածքների և ձևաչափերի կիրառմանն առնչվող մաքսային իրավահարաբերությունները։
Ժամկետների հետաձգումը պայմանավորված է տեղեկատվական համակարգերի լրամշակման և բիզնեսի համար հնարավոր բացասական հետևանքների, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մաքսային գործառնություններ անցկացնելիս ուշացումների բացառման անհրաժեշտությամբ։