Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան մարտի 15-ին ԵՏՀ մրցակցային բլոկի ներկայացուցիչների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում գնումների կարգավորման մասին։
Պետական գնումների ընթացակարգերի նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը բազմիցս ընդգծվել է ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի հանդիպումների ժամանակ:
Ժանար Ադիկովան ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում պետական գնումների կարգավորման հիմնական նպատակներն են Միության պետությունների մատակարարների համար միմյանց գնումների անարգել հասանելիության ապահովումը, «հյուրային» գնումների մասնակիցներին ազգային ռեժիմի տրամադրումը, ինչպես նաև գնման գործընթացի տեղեկատվական բացության և թափանցիկության ապահովումը։
«ԵԱՏՄ-ում պետական գնումների կարգավորումն իրականացվում է տարածաշրջանային և ազգային մակարդակներով։ Հանձնաժողովն իրավասու է մշտադիտարկել գնումների վերաբերյալ ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ իրավունքի պահպանումը», - նշել է Ժանար Ադիկովան։
Վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանն ընդգծել է չինացի գործընկերների մեծ հետաքրքրությունը համագործակցության հարցում, պետական գնումների ոլորտի փորձի փոխանակման և արդիական հարցերի քննարկման պատրաստակամությունը։ Նա նաև նշել է այս ոլորտի ազգային պետական մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի առկայությունը և հայտնել, որ նրանց ներկայացուցիչները կհրավիրվեն չինացի գործընկերների հետ հետագա հանդիպումներին:
Չինաստանի գերատեսչության ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրել են պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմ տրամադրելու անդամ պետությունների՝ ԵԱՏՄ իրավունքով նախատեսված պարտավորությունները, և դրանից բացառումներ սահմանելու հնարավորությունների առկայությունը։
ՉԺՀ-ի ֆինանսների նախարարության մասնագետներն իրենց հերթին ներկայացրել են Չինաստանում պետական գնումների իրավական համակարգի հիմունքները և մանրամասն խոսել էլեկտրոնային գնումների առաջադեմ համակարգի կիրառման մասին:
Հանդիպման արդյունքում կողմերը կարևորել են ԵԱՏՄ և ՉԺՀ միջև համագործակցության խորացումը և պայմանավորվել երկխոսությունը շարունակելու մասին։