Նորություններ

27.10.2023

ԵՏՀ մրցակցային բլոկը բիզնեսի ներկայացուցիչների շրջանում հարցում է անցկացնում ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի վերաբերյալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչությունը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի ներկայացուցիչների շրջանում հարցում է անցկացնում ինտեգրացիոն միավորման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և զարգացման գնահատման վերաբերյալ:

Հարցումն անցկացվում է Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովման վրա Հանձնաժողովի գործունեության ազդեցությունը գնահատելու նպատակով։

Հրավիրում ենք ձեռնարկատերերին մասնակցելու հարցմանը։