Նորություններ

16.05.2023 (Обновлено: 19.05.2023 16:28)

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հոբելյանի կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Ղազախստանում Ձեր իմաստուն ղեկավարության շնորհիվ ապահովվում է երկրի առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացումը, գործարար կլիմայի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, ամրապնդվում են Ղազախստանի Հանրապետության դիրքերը համաշխարհային ասպարեզում», - ասվում է շնորհավորական ուղերձում։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի Հանրապետության նախագահին Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար, որը շարունակում է կայանալ որպես բազմակողմ համագործակցության արդյունավետ կառույց։

Միխայիլ Մյասնիկովիչը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ պետական և միջազգային գործունեությունում՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության։