Նորություններ

02.10.2024

Մաքսիմ Երմոլովիչը և Մհեր Գրիգորյանը քննարկել են ԵԱՏՄ-ում մրցակցության և պետգնումների ոլորտի առանցքային հարցեր

Եվրասիական տնտեսական միությունում մրցակցության և պետական գնումների ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու բացերը, ինչպես նաև 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի աշխատանքի արդյունքները հոկտեմբերի 2-ին Երևանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանը։

Կողմերն անդրադարձել են ԵՏՀ-2024-ում բարձրացված արդիական թեմաներին, մասնավորապես, թվային հարթակների կարգավորմանը, ազգային և վերազգային մրցակցային իրավունքի նորամուծություններին, պետական գնումներին ԵԱՏՄ երկրների անխափան փոխադարձ մասնակցության ապահովման խնդիրներին, ինչպես նաև բիզնեսի կողմից Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանրային ընդունարանի շրջանակներում բարձրաձայնած հարցերին:

Բացի այդ, ԵՏՀ նախարարը խոսել է Միության իրավունքին ԵԱՏՄ երկրների պետական գնումների ոլորտի օրենսդրության համապատասխանության մշտադիտարկման մասին, որը դարձել է Պետական (մունիցիպալ) գնումների խորհրդատվական կոմիտեի՝ սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած քննարկման հիմնական թեման։

Մաքսիմ Երմոլովիչը Մհեր Գրիգորյանին տեղեկացրել է միջազգային ասպարեզում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի աշխատանքի մասին։