Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) 57-րդ նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Սամարղանդում (Ուզբեկստան) հավաքված Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների մրցակցային (հակամենաշնորհային) մարմինների ղեկավարներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության իրավունքի նորարարությունների, իրավակիրառ պրակտիկայի, Մրցակցության քարոզչության հանձնաժողովի աշխատանքների մասին:
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մասնակցությունը ՀՔՄԽ գործունեությանը Հանձնաժողովի համար հատկապես արժեքավոր է, քանի որ այն թույլ է տալիս կանոնավար փորձի փոխանակում կատարել Միջպետական խորհրդի գործընկերների հետ և մասնակցել արդիական թեմաների մոտեցումների, ինչպես նաև մրցակցության ոլորտի մոդելային փաստաթղթերի մշակմանը:
Միջոցառման մասնակիցները քննարկել են ԱՊՀ պետություններում մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտների առավել ուշագրավ իրադարձությունները, մրցակցային օրենսդրության և իրավակիրառության կատարելագորման համատեղ աշխատանքի վեկտորները:
Մաքսիմ Երմոլովիչը ՀՔՄԽ շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՏՄ կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Խալիլիլո Տուրախուժաևի հետ։ Կողմերը քննարկել են մրցակցային քաղաքականության և իրավակիրառության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները։
ՀՔՄԽ հարթակը ԱՊՀ և ԵՏՀ մասնակից պետությունների մրցակցային գերատեսչություններին տալիս է փորձի փոխանակման հնարավորություն, ինչը թույլ է տալիս համաժամանակացնել ջանքերը ԱՊՀ տարածքում մրցակցության ոլորտի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ: