Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ քաղաքացիական ծառայության Ձեր հարուստ կառավարչական փորձը, բարձր անձնային որակները և միջազգային հեղինակությունը կարևոր ներդրում կունենան ՀԱՊԿ-ի զարգացման և եվրասիական տարածքում նրա ազդեցության ամրապնդման գործում», - ասված է շնորհավորական նամակում։
Միխայիլ Մյասնիկովիչը մաղթել է Իմանգալի Տասմագամբետովին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ միջազգային գործունեության մեջ։