Նորություններ

16.09.2022 (Обновлено: 26.09.2022 09:27)

Միխայիլ Մյասնիկովիչը Սամարղանդում մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովին

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-ից 16-ը։
Գագաթնաժողովի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի, Բելառուսի Հանրապետության առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Ռաշիդ Մերեդովի, Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության քարտուղարությունհամաժողովի քարտուղարության (ԱՓՎՄԽ) Կայրատ Սարիբայի, Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսջաբանայի, Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովի, ԵՏՀ Խորհրդի անդամ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի հետ:

ՇՀԿ գագաթնաժողովը երեք տարվա ընթացքում առաջին անգամ է անցկացվել առկա ձևաչափով, դրան մասնակցել է 15 երկրների ղեկավար։ Բացի մշտական անդամներից (Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Պակիստան և Ուզբեկստան), մասնակցել են նաև դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարներ (Իրան, Բելառուս և Մոնղոլիա) և գործընկեր երկրները (Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները) Գագաթնաժողովին մասնակցել են նաև ՇՀԿ գլխավոր քարտուղարը, ՇՀԿ ՏՀԱԿ գործադիր կոմիտեի տնօրենը և միջազգային կազմակերպությունների՝ ԵՏՀ-ի, ԷՍԿԱՏՕ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՓՎՄԽ-իԱՍԵԱՆ-ի, ՏՀԿ-ի ղեկավարները:

Գագաթնաժողովի արդյունքում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են Սամարղանդի հռչակագիրը։ Հաստատվել է նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։

Հռչակագիրը համատեղ մոտեցումներ կսահմանի տարածաշրջանային կայունության, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտային հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային երկխոսության խորացման նկատմամբ։

Որոշում է կայացվել սկսել Բելառուսի Հանրապետության՝ ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգը։

ՇՀԿ-ն և ԵԱՏՄ-ն Եվրասիայի խոշորագույն միավորումներն են, որոնք գերիշխող աշխարհագրական դիրք են զբաղեցնում տարածաշրջանում։ ՇՀԿ-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը, համաշխարհային առևտրի ավելի քան 16%-ը և աշխարհի բնակչության ավելի քան 41%-ը։ ԵԱՏՄ-ն միասնական կանոններով ապրող ավելի քան 184 միլիոն մարդ տարողությամբ շուկա է։ ԵԱՏՄ և ՇՀԿ երկրները փաստորեն կազմում են եվրասիական մայրցամակի կորիզը։

ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն հետևողականորեն խորացնում են փոխգործակցությունը: Անցյալ տարի ԵՏՀ և ՇՀԿ քարտուղարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Այս տարի ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն արդեն երկու անգամ հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ. մայիսին՝ Մոսկվայում, և Սամարղանդի գագաթնաժողովի նախօրեին։ Առաջիկայում կողմերը պետք է ստորագրեն ԵՏՀ և ՇՀԿ քարտուղարության միջև Հուշագրի իրականացման Գործողությունների պլանը։ Փաստաթուղթը համաձայնեցման վերջնական փուլում է և հիմք կդառնա երկու միավորումների ներուժի հետագա սիներգիայի համար։