Նորություններ

28.11.2023

Միխայիլ Մյասնիկովիչը գործարարներին հորդորել է օգտվել արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման ծրագրից

Արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրներից գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերը նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի ութերորդ նիստի մասնակիցները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում բավականաչափ չի աճում, և դա պայմանավորված է ներդրումային գործունեության ցածր տեմպերով։

«ԵԱՏՄ-ի գոյության 8 տարվա ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնողունակության համարժեքությամբ 22.8-ից հասել է 33.6 հազար ԱՄՆ դոլարի, կամ գրեթե մեկուկես անգամ։ Համեմատության համար նշենք, որ մեկ շնչի հաշվով միջին համաշխարհային ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել է 20.6 հազար ԱՄՆ դոլար։ Թվում է, թե վատ չէ, բայց Միության մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում էապես չի աճել։ Հիմնական պատճառն, իմ կարծիքով, ներդրումային գործունեության ոչ բավարար տեմպերն են», – ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները խնդիր են դրել կրկնապատկել ներդրումների ծավալը, ինչը հնարավոր չէ առանց բիզնեսի օգնության։ Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ արդեն հաջորդ տարի նախատեսվում է Միության բյուջեից շուրջ 20 մլն դոլար հատկացնել կոոպերացիոն նախագծերի աջակցելու համար, և գործարար համայնքին հորդորել է ավելի ակտիվ ներգրավվել նախագծային աշխատանքներում, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բիզնեսին լավ ազդանշան է տրվում ապագա աշխատանքի համար. մինչև տարեվերջ նախատեսվում է հաստատել Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկար ժամանակահատվածի համար ԵԱՏՄ-ի զարգացման հռչակագիրը. «Սա շատ հստակ փաստաթուղթ է, որը վերացնում է փոխվստահության դեֆիցիտի հարցերը։ Ուստի կարծում եմ, որ փոխադարձ առևտրում ներդրվող ոչ սակագնային սահմանափակումները նվազագույնի կհասցվեն»։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչությունը գործում է որպես Հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության «մեկ պատուհան»։ Ընթացիկ տարում քննարկվել և մշակվել է գործարար համայնքի 75 խնդրահարույց հարց։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երրորդ երկրներից գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները և առանձին անդրադարձել Ուզբեկստանի և Աֆրիկայի երկրների հետ փոխգործակցությանը։

Քննարկման արդյունքների հիման վրա որոշվել է ձևավորել ԵԱՏՄ Գործարար խորհրդի և ԵՏՀ պրոֆիլային կառուցվածքային ստորաբաժանումների միջոցառումների համատեղ պլան եվրասիական բիզնեսի և երրորդ երկրներից գործընկերների միջև գործնական համագործակցության հետագա զարգացման համար։