Նորություններ

27.01.2023 (Обновлено: 02.02.2023 14:29)

Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Ռուսաստանում ԱՄԷ Արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ահմադ Ալ Ջաբերի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հունվարի 27-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Մ.Ա. Ալ Ջաբերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների և ԱՄԷ առևտրատնտեսական համագործակցության հարցերը, այդ թվում արտահանման և ներմուծման մատակարարումների ավելացման հեռանկարները և առևտրի բազմազանեցումը։

ԵԱՏՄ և ԱՄԷ միջև համագործակցության ինտենսիվացման առաջին քայլը 2022 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև Փոխգործակցության հուշագրի ստորագրումն էր, որը թույլ տվեց ձևավորել հետագա երկխոսության համար կարևոր ինստիտուցիոնալ հիմք:

2022 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին:

«Ակնկալում ենք բանակցություններ վարել արագացված ռեժիմով,- ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։ – Միևնույն ժամանակ, հարցերի լայն շրջանակի շուրջ ԱՄԷ-ի հետ ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների համագործակցության խորացման արդիականությունը հաստատվում է ԱՄԷ-ում Միության երկրների այսօրվա դրությամբ արդեն առկա կարևոր առևտրային ներկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ նկատմամբ Էմիրությունների գործարար համայնքի հետաքրքրությամբ: Մենք ամեն ինչ կանենք մեր փոխգործակցության հարմարավետ և բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»։

Կողմերը քննարկել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։ Մասնավորապես, Միխայիլ Մյասնիկովիչը ԱՄԷ-ի ղեկավարությանը և ձեռնարկատերերին հրավիրել է ակտիվորեն մասնակցել մայիսի 24-ից 25-ը կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։

Տեղեկանք

2015-ից 2021 թվականներին ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ-ի միջև առևտրի ծավալը քառապատկվել է, ԵԱՏՄ արտահանումը ԱՄԷ աճել է 4,7 անգամ, իսկ ԵԱՏՄ ներմուծումը ԱՄԷ-ից աճել է 47%-ով։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ևս 55%-ով։