Նորություններ

01.12.2022

Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Սթիվեն Սիգալի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է հայտնի կինոդերասան, կինոպրոդյուսեր, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալի հետ։

Զրույցի ընթացքում Միխայիլ Մյասնիկովիչը խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունների մասին՝ ընդգծելով եվրասիականության կարևոր դերը եվրասիական տարածքում, որտեղ Սթիվեն Սիգալն այսօր նշանակալի տեղ է զբաղեցնում, ժողովուրդների միջև ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար և սոցիալ-մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում՝ հաշվի առնելով վերջինիս կյանքի, մասնագիտական հարուստ փորձը և համաշխարհային ժողովրդականությունը:

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է այս տարի Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի մասին, որտեղ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին առաջարկվել է Եվրասիական կինոակադեմիայի և կինոմրցանակի ստեղծման գաղափարը։

Սթիվեն Սիգալն իր հերթին շնորհակալություն է հայտնել Միխայիլ Մյասնիկովիչին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ լավ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներին, դրանցից մի քանիսի հետ կապված է իր ընտանիքի պատմությունը, և պատրաստակամություն է հայտնել կանոնավոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ Հանձնաժողոցի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների մշակման հարցում հնարավոր օժանդակության համար։

Տեղեկանք

Սթիվեն Ֆրեդերիկ Սեգալը 49 ֆիլմի պրոդյուսեր է և 14 ֆիլմի սցենարի հեղինակ։ Նա կինոռեժիսոր է, երաժիշտ և այկիդոյի վարպետ։

2016 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է Սթիվեն Սիգալին հանձնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր։ 2019 թվականին Սթիվեն Սիգալն ընդունվել է «Ռուսական աշխարհագրական ընկերություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպություն։ 2018 թվականից նա ՌԴ և ԱՄՆ միջև հումանիտար հարաբերությունների հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն է։

2016 թվականին այցելել է Բելառուսի Հանրապետություն, որտեղ հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։