Նորություններ

27.07.2021 (Обновлено: 15.12.2021 16:57)

ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևը և Իրանի դեսպան Կազեմ Ջալալին քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության, ինչպես նաև հեռանկարային փոխգործակցության առարկայական դաշտի ընդլայնումը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալին։ Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։

Կողմերը կարծիքներ են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ վիճակի և ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի իրագործման մասին։

ԵՏՀ նախարարն առաջարկել է մտածել Իրանի հետ՝ ԵԱՏՄ-ի իրավասությանը վերապահված հարցերի լայն շրջանակով փոխգործակցելու համար ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաև նման երկխոսությանը՝ գործարար շրջանակների ներգրավման շուրջ։

Կազեմ Ջալալին, իր կողմից, նշել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ժամկետի երկարաձգման, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքի՝ այս տարվա հուլիսի 21-ին ԵՏՀ պատվիրակության կողմից Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված բարձր տեմպը։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։