Նորություններ

13.04.2023

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Ցին Գանը շնորհակալական նամակ է հղել Միխայիլ Մյասնիկովիչին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Ցին Գանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ ՉԺՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձի համար։

«Դուք չինացի ժողովրդի վաղեմի բարեկամն եք։ Հուսով եմ, որ լավ աշխատանքային հարաբերություններ կստեղծեմ Ձեզ հետ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» կառուցման զուգակցման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ զարգացմանը նպաստումը շարունակելու համար», - նշել է Ցին Գանը Միխայիլ Մյասնիկովիչին ուղղված շնորհակալական նամակում: