Զբոսաշրջության զարգացման մասին փորձագետները խոսել են մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Զբոսաշրջության ոլորտ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման նոր պտույտ» խորագրով թեմատիկ նստաշրջանի ընթացքում: Մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ծրագրում, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից, զբոսաշրջության ոլորտն ընդգրկված է որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը:
Միության երկրներն ունեն մշակութային և բնական մեծ ներուժ զբոսաշրջությունը որպես միավորման նպատակներից մեկին՝ եվրասիական «հնգյակի» երկրների տնտեսությունների ամրապնդման համար պայմանների ստեղծմանը հասնելու միջոց զարգացնելու համար։ Նոր աշխատատեղերը, տնտեսության հարակից ոլորտների զարգացումը, փոխադարձ ներդրումների ավելացումը թույլ կտան բարձրացնել ԵԱՏՄ ժողովուրդների կենսամակարդակը: Դրա հետ մեկտեղ համաշխարհային տնտեսության կտրվածքով վերջին տարիներին առավել դինամիկ և բարձր եկամտաբեր ոլորտներից մեկը համատարած ճգնաժամ է ապրում։ Դրա հաղթահարմանը կարող էր նպաստել եվրասիական ինտեգրման ներուժը:
«Ներկայումս ԵԱՏՄ-ն գտնվում է իր զարգացման նոր պտույտին. մեր երկրների նախագահների կողմից հաստատվել են Մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, որոնց շրջանակներում նախատեսված են զբոսաշրջության զարգացման ոլորտի միջոցառումները», - հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երմեկ Կուանտիրովը:
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները քննարկել են զբոսաշրջային բիզնես վարելու նոր տնտեսական պայմանները, ինչպես նաև Միության ներուժն առավելագույնս օգտագործելու հնարավորությունները ոչ միայն ԵԱՏՄ երկրներում, այլև ամբողջ եվրասիական տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Քննարկման մասնակիցները կարևորել են գործընկերության զարգացումը, փորձի փոխանակումը և զբոսաշրջության հատվածի կարգավորման լավագույն միջազգային փորձի օգտագործումը: Ընդգծվել է զբոսաշրջության հեռանկարային տեսակների, այդ թվում՝ կրթական, բժշկական զբոսաշրջության և բժշկական վերականգնման զարգացման անհրաժեշտությունը:
«Միության երկրների զբոսաշրջության ոլորտում մեր մասնագիտական բիզնես միավորումները սերտ կապեր հաստատելու ցանկություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացման նպատակով», - հայտնել է թեմատիկ նստաշրջանի մոդերատոր, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության փոխնախարար Սամատ Շատմանովը:
Եվրասիական տնտեսական համաջողովի շրջանակներում կայացած թեմատիկ նստաշրջանի հարթակում ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային բիզնես ընկերակցությունների ղեկավարների կողմից նաև ստորագրվել է Համագործակցության հուշագիր՝ որպես Միության տարածքի զբոսաշրջության շուկայի մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության օպերատիվ փոխանակման գործիք: