Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Աստանայում՝ «Ղազախստանի տրանսպորտային շաբաթվա» շրջանակում կայացած New Silk Way 6-րդ տրանսպորտալոգիստիկ բիզնես համաժողովի ռազմավարական նիստի ընթացքում։
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ միջազգային ուղու տրանսպորտի ոլորտում բացվում են Եվրասիական տնտեսական միության երկրների և ԱՊՀ գործընկերների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև երրորդ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:
Արզիբեկ Կոժոշևը վստահություն է հայտնել, որ Համաժողովի լավ հարթակ կծառայի ի հայտ եկած հնարավորությունների քննարկման և դրանց օգտագործման առաջարկների մշակման համար։
Համաժողովի շրջանակներում ԵՏՀ նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Տեղեկանք
New Silk Way բիզնես համաժողովին մասնակցել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կովկասի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի 25 երկրի ներկայացուցիչներ: