Սեպտեմբերի 19-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության պետությունների փորձագետները ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում պատրաստվող փոփոխությունների կապակցությամբ շարունակել են քննարկել Հանձնաժողովի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը սահմանող նոր նորմատիվ ակտի մշակման մոտեցումները:
Նիստի ընթացքում քննարկվել են հայտարարագրում ընդհանուր տեղեկություններ, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ առանձին տեղեկություններ նշելու հարցեր: Նման մոտեցումները մշակվում են՝ հաշվի առնելով Միությունում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի իրականացման նպատակով Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների գործնական կիրառումը։
Տեղեկանք
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 10 որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը):
ճանապարհային քարտեզի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ պետք է պատրաստի, ի թիվս այլնի, Հանձնաժողովի ակտ, որը սահմանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը՝ ելնելով Միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում (արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով) փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծով նախատեսված իրավասությունից։
Հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի N 93 և N 94 որոշումները սահմանել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները՝ ԵԱՏՄ երկրներում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի (փորձի) իրականացումն ապահովելու նպատակով: