Նորություններ

24.03.2023 (Обновлено: 28.03.2023 09:16)

Նիկոլայ Ռոգոժնիկը Դաշնային խորհրդին է ներկայացրել ԵԱՏՄ-ում ներմուծման փոխարինման զարգացման ծրագրերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկման հիմնական թեման արդյունաբերության մեջ ներմուծման փոխարինման հարցն էր։

Նիկոլայ Ռոգոժնիկը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման աջակցության մեխանիզմների և գործիքների մշակման, ինչպես նաև ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ներմուծման փոխարինման կոոպերացիոն արտադրական շղթաների կառուցմանն աջակցելու մասին:

Միջգերատեսչական աշխատանքային մարմնի գործունեության շրջանակներում շարունակվում են աշխատանքները ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզի լրացման և արդիականացման ուղղությամբ։ Այս տեղեկատվական ռեսուրսը ներառում է 25 ոլորտի 158 նախագիծ՝ ավելի քան 270 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով: Ի թիվս այլոց, ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզում ներկայացված են արդյունաբերության ավիացիոն, ավտոմոբիլային, թեթև, մետաղագործական, հաստոցագործիքային, դեղագործական, բժշկական, քիմիական և ռադիոէլեկտրոնային ոլորտները։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից արդյունաբերության մեջ ներմուծման փոխարինման աշխատանքներն իրականացվում են նաև ոլորտային կտրվածքով, — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։ — Դրա համար ստեղծվել են պրոֆիլային փորձագիտական խմբեր, ձևավորվել և Միության կայքում են տեղադրվել ԵԱՏՄ երկրների ինտեգրացիոն համագործակցությանը պատրաստ ձեռնարկությունների ոլորտային ցանկերը, ինչպես նաև ընդունվել են ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականները երկաթուղային մեքենաշինության, նավաշինության, քաղաքացիական ավիաշինության, միկրոէլեկտրոնիկայի, մետաղագործության և մի շարք այլ ոլորտներում արդյունաբերական համագործակցության մասին»։

Բացի այդ, եվրասիական արտադրողների կոոպերացիոն նախագծերին աջակցելու նպատակով Հանձնաժողովը մշակում է ֆինանսավորման վերազգային մեխանիզմներ։

Նոր մեխանիզմը, որին աջակցում են Միության պետությունների ղեկավարները, իրենից ներկայացնում է ֆինանսական կազմակերպությունների կողմից ձեռնարկություններին արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի համար տրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքների մի մասի սուբսիդավորում։ Նախատեսվում է, որ ֆինանսավորումը կսկսվի արդեն 2024 թվականին։ Նախնական հաշվարկներով՝ սուբսիդավորումը թույլ կտա աջակցել տարեկան շուրջ 20-26 մլն դոլար գումարի չափով կոոպերացիոն նախագծերի զարգացմանը։

«ԵԱՏՄ-ի շրջանակներում կարևոր է ստեղծել կոոպերացիոն նախագծեր Միության բոլոր երկրների իրավասությունների օգտագործմամբ,- նշել է Նիկոլայ Ռոգոժնիկը։ — Դրական օրինակներից է Բելառուսի կողմից առաջարկված «Եվրասիական էլեկտրոբուս» արդյունաբերական նախագծի մշակումը, որը նախատեսվում է իրականացնել եվրասիական հնգյակի բոլոր երկրների կողմից համատեղ»։ 


Տեղեկանք

ԵԱՏՄ շրջանակներում գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովը միջգերատեսչական աշխատանքային մարմին է, որը ստեղծվել է Միության երկրների փոխնախարարների մակարդակով և աշխատում է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ։