Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Նուրգուլ Այթբաևան մասնակցել է «ԲՐԻԿՍ կլիմայական օրակարգը ժամանակակից պայմաններում» համաժողովին, որտեղ խոսել է Փարիզյան համաձայնագրի նպատակների իրականացման գործում ածխածնային միավորների կամավոր շուկայի հնարավոր ավանդի և ածխածնային միավորների անդրսահմանային օգտագործման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Կամավոր շուկայի անհավասար և ոչ թափանցիկ պայմանները չեն կարող բարեխիղճ մասնակիցներ գրավել և համահարթում են արտանետումների նվազեցման համար կոոպերացիայի բազմապատկիչ արդյունքը», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով «ԲՐԻԿՍ երկրների ընդհանուր կամավոր ածխածնային շուկայի ներուժը և հնարավորությունները» նստաշրջանի ընթացքում:
Նաև նշվել է, որ կամավոր շուկայի հստակ և հասկանալի կանոնների զարգացումը, այդ թվում՝ նախագծային մեթոդաբանությունների, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների մշակումը կարող են նպաստել ածխածնի գների կայունացմանը:
Նուրգուլ Այթբաևան առանձին անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում կլիմայական օրակարգի իրականացմանը: Համապատասխան աշխատանքը հիմնված է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների 2024 թվականի հունիսի 4-ի հանձնարարության վրա: Փաստաթուղթը սահմանում է գործունեության հինգ հեռանկարային ուղղություն՝ կոոպերացիոն ցածր ածխածնային նախագծերի իրականացման համար պայմանների ստեղծում, այդ թվում՝ միջպետական ստանդարտներ մշակելու միջոցով. ածխածնային կարգավորման ոլորտում վավերացման և ստուգման մարմինների հավատարմագրման համաձայնեցված մոտեցումների ձևավորում. սակագնային ֆիսկալ խթանիչ միջոցների վերաբերյալ առաջարկների մշակում. ազգային կլիմայական կարգավորմամբ առաջացրած առևտրատնտեսական արգելքներ թույլ չտալու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում. կլիմայի փոփոխությանն ադապտացման շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների դիրքորոշումների մերձեցման առաջարկների մշակում: