Լեռնարդյունահանող արդյունաբերությունում և հանքերի շահագործման ոլորտում արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում ավելացել է 2,4%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 0,1%-ով, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման, գոլորշու և օդի լավորակման ոլորտում՝ 0,1%-ով, նվազել՝ ջրամատակարարման, կոյուղու համակարգերի, թափոնների հավաքման ու բաշխման վերահսկողության ոլորտում՝ 4,4%-ով:
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Արդյունաբերական արտադրություն» բաժնում։