2023 թվականի առաջին եռամսյակում աճուրդների ծավալներով աճի առաջատար են դարձել Հայկական ֆոնդային բորսան, որտեղ աճուրդների ծավալներն աճել են ավելի քան երկու անգամ (բացառությամբ ՌԵՊՈ գործարքների) և Astana International Exchange (AIX), որտեղ նույնպես կրկնակի աճ է գրանցել։ Բելառուսի և Ռուսաստանի ֆոնդային բորսաներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է աճուրդների ծավալների աննշան կրճատում։
ԵԱՏՄ ներքին շուկայում իրացվող ապրանքների գների դինամիկան ԵՏՀ վիճակագրության վարչության հրապարակման մեջ առաջին անգամ լրացվել է ԱՄՆ-ում վաճառվող առանձին համադրելի ապրանքային ֆյուչերսների գներով։
Ֆոնդային և ապրանքային բորսաներում աճուրդների արդյունքների մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Բորսայական առևտուր» բաժնում: