Ստանդարտների ցանկերի նոր տարբերակները մշակվել են Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության կողմից Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Առանձին միջպետական և ազգային ստանդարտների նկատմամբ սահմանվել է անցումային շրջան, այդ թվում՝ դրանց կիրառմանը հարմարվելու և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման նպատակով։
Տեխնիկական կանոնակարգերի նոր տարբերակների հետ փոխկապակցված՝ նոր ստանդարտների շուտափույթ կիրառման համար ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի 10 օր հետո։