Նորություններ

21.03.2023

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհավորել է Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներին Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) միջազգային տոնի կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին գարնանային Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) տոնի կապակցությամբ:

Միխայիլ Մյասնիկովիչն իր շնորհավորական ուղերձներում նշել է, որ այս տոնը, «լինելով հին ավանդույթների խորհրդանիշ, մարմնավորում է բնության հոգևոր վերելքը, զարթոնքն ու թարմացումը։ Տոնի սովորույթները հարգվել են հազարամյակների ընթացքում, փոխանցվելով սերնդե-սերունդ և  ժողովուրդներ միավորելով»։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը պետությունների ղեկավարներին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական և միջազգային գործունեության մեջ, իսկ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Թուրքմենստանի ժողովուրդներին՝ բարօրություն և բարգավաճում։

Տեղեկանք

Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) միջազգային օրը, պարսկերենից թարգմանաբար՝ «նոր օր», նշվում է մարտի 21-ին։ Թյուրք և իրանցի ժողովուրդների մոտ ըստ աստղագիտական արևային օրացույցի սա գարնանամուտի օրն է։ Նոորուզը ազգային ավանդույթ է։ 2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նոորուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում. այդ ժամանակվանից մարտի 21-ը հայտարարվել է Նոորուզի միջազգային տոն։