ԵԱՏՄ-ում պետական աջակցության միջոցների տրամադրման կարևոր միտում է ներդրումների զարգացման խթանումը։ Այժմ ԵԱՏՄ հիմնական կապիտալում ներդրումները զգալիորեն ցածր են համաշխարհային միջին ցուցանիշներից և 2021 թվականին կազմել են 212,5 միլիարդ ԱՄՆ դոլար։
ԵՏՀ-ը գտնում է, որ անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել ներդրումների ծավալը, բարձրացնել համատեղ ձեռնարկությունների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը և ստեղծել համագործակցության զարգացման մոտիվացիոն մեխանիզմներ։ Հանձնաժողովում մի շարք միջոցառումներ է անցկացվել ներդրումային նախագծերին աջակցելու մեխանիզմների մշակման ուղղությամբ։
ԵԱՏՄ պետությունների նախագահների հանձնարարականների կատարման շրջանակներում ուսումնասիրվել են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում պետական աջակցության տրամադրման համաշխարհային միտումները, վերլուծվել են ԵԱՏՄ երկրներում պետական աջակցության հիմնական գործիքները, բացահայտվել են այդ ոլորտի հիմնական միտումները:
Պետական աջակցության միջոցների մերձեցման հնարավոր ուղղությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա պարզվել է, որ պետական աջակցության տրամադրման ընդհանուր ուղղությունները կարող են ներկայացվել որպես Եվրասիական արդյունաբերական շահեր, որոնք կներառեն պետական աջակցության գոյություն ունեցող առկա և նոր ուղղությունները, որոնք համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Այսպիսով, դրանք կարող են ներառել. արտաքին շուկաներ ապրանքների առաջմղման հարցում աջակցությունը, մասնավոր բիզնեսի նորարարական գործունեության խթանումը, ներդրումների գրավչության բարձրացումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանաչ տնտեսությունը, թվային փոխակերպումը:
Հաշվի առնելով արդյունաբերության պետական աջակցության գործիքների և պայմանների մերձեցման արդիականությունը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը առաջարկել է նախաձեռնել արդյունաբերությանն աջակցելու եվրասիական ընդհանուր շահերի մշակման հարցը։ Դրանց ճանաչումը կնպաստեր համաշխարհային հարթակում Եվրասիական տարածաշրջանի դրական դիրքավորմանը և ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության արդյունավետության բարձրացմանը։