Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության աշխատակիցներ Իլյա Կուզմիչևը և Էլնուր Աբդուրաշիտովան Օրենբուրգում մասնակցել են «Եվրասիա Global» միջազգային երիտասարդական համաժողովի միջոցառումներին: Հանձնաժողովը երրորդ անգամ ներկայացված է Համաժողովի գործարար ծրագրի գործընկերների շարքում:
Այն մասին, թե ինչ պետք է անել եվրասիական տարածքում երիտասարդության և իշխանության մարմինների, բիզնեսի և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության համար, խոսվել է «Մեր ընդհանուր գործերը. Հանրային դիվանագիտությունը և միջազգային նախագծերը՝ ի շահ արդար աշխարհի» «գլոբալ զրույցի» շրջանակներում։ Քննարկմանը մասնակցել է ավելի քան Միության պետություններից և երրորդ երկրներից 300 մարդ։
Նստաշրջանի խոսնակների թվում են Օրենբուրգի մարզի փոխնահանգապետ Իգնատ Պետուխովը, Երիտասարդության գործերով դաշնային գործակալության Երիտասարդական նախագծերի և ծրագրերի վարչության միջազգային գործունեության բաժնի պետ Վալերիա Չերնոգորոդովան, «Ռոսատոմի կորպորատիվ ակադեմիա» ԻՈԱԿ-ի նախագծի ղեկավար Իրինա Սարկիսյանը, Ռյազանի Ս.Ա. Եսենինի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Օլեգ Սուլիցան, RT Spanish հեռուստաալիքի հաղորդավար և թղթակից Մարիա Իսաբել Սեվալյոսը։ Երիտասարդական միջազգային համագործակցության հեռանկարների և Միությունում երիտասարդական օրակարգի զարգացման, ինչպես նաև այն հնարավորությունների մասին, որոնք ԵԱՏՄ-ն տալիս է երիտասարդին, «գլոբալ զրույցի» ընթացքում պատմել է Ի. Կուզմիչովը։
Հանձնաժողովի ներկայացուցիչները, նաև ճեպազրույց են անցկացրել Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կողմից կազմակերպված Երիտասարդական միջազգային մեդիադպրոցի շրջանակներում։ Անդամ պետությունների երիտասարդ լրագրողները մարզել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերի վերաբերյալ սոցիալական մեդիաներում մամուլի հաղորդագրություններ և հաղորդագրություններ պատրաստելու հմտությունները: Միջոցառմանը մասնակցել են միության պետություններից շուրջ 50 երիտասարդ լրագրողներ։
Բացի այդ, Հանձնաժողովի ներկայացուցիչներն անցկացրել են Միության երիտասարդական օրակարգի ձևավորման հեռանկարներին նվիրված մտագրոհ։ Մտագրոհի փորձագետներն են հանդիսացել ՌԴ Նախագահին առընթեր ՌԺՏևՊԾԱ-ի ներկայացուցիչները՝ Իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի փոխտնօրեն Վալերի Սմիրնովը և Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի բազային ամբիոնի դոցենտ Սերգեյ Ռեկեդան: Մտագրոհի աշխատանքներին մասնակցել են Միության պետությունները և երրորդ երկրները ներկայացնող ավելի քան 50 երիտասարդ փորձագետներ և ուսանողներ:
Մտագրոհի ընթացքում առանձնացվել են հիմնական միտումները, որոնք որոշում են ինտեգրման գործընթացներին երիտասարդների հիմնական խմբերի՝ ուսանողների և երիտասարդ գիտնականների. երիտասարդ գործարարների. կրեատիվ երիտասարդության. երիտասարդ IТ-մասնագետների. երիտասարդ դիվանագետների և երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների մասնակցությունը: Աշխատանքի արդյունքը դարձավ հինգ երիտասարդական նախագծերի մշակումը։
Աշխատանքի արդյունքում երիտասարդ փորձագետները ցույց տվեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների և Միության գործունեության իմացությունը: Նրանք նաև հանդես են եկել Հանձնաժողովի հետ փոխգործակցության ընդլայնման օգտին։ Մասնավորապես, ԵՏՀ հարթակի մասնակիցները կողմ են հանդես եկել ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի ստեղծման և ամենամյա անցկացման վերաբերյալ Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովի նախաձեռնությանը, որն ներկա պահին մշակվում է Հանձնաժողովի կողմից: