Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
15 օգոստոսի 2025
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները
Այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր: Նիստի արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Զեկուցվել է ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների հետ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում թվայնացման գործընթացների արագացման մասին: Թվային տրանսպորտային փաստաթղթերին արդեն անցել են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Նշվել է Չինաստանի հետ այս ոլորտում գրանցված առաջընթացը՝ ստորագրվել է Էլեկտրոնային ստորագրության կիրառումն ապահովելու համար Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային բեռնափոխադրողների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է Հանձնաժողովի զեկույցը ԵԱՏՄ-ում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերահսկողության ուժեղացման աշխատանքների արդյունքների մասին: Դրական դինամիկա է արձանագրվել մաքսային հսկողության կողմից ռիսկի սահմանված ցուցիչներից ցածր մաքսային արժեքով հարկատար ապրանքների ընդգրկման մասով: Միջկառավարական խորհրդի անդամներին տարեկան հաշվետվություն է ներկայացվել «հնգյակի» պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվանցման և բաշխման մասին: 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 3%- ով բարձր է 2023 թվականի ցուցանիշից: Հարկ է նշել, որ սա վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: «Կառավարությունների ղեկավարները հաստատել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը, որի լիարժեք գործարկումը նախատեսված է 2029 թվականին: Հավանություն է տրվել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին Հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաշվետվությանը: ԵՄԿԽ անդամները համաձայնեցրել են Դեղերի և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների հետագա զարգացման հայեցակարգերը: Փաստաթղթերը սահմանում են աշխատանքների երկու կարևոր ուղղություն: Առաջինը արտադրվող արտադրանքի որակի ապահովումն է, երկրորդը՝ համապատասխան թվային հարթակներում գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնումը: Աշխատանքներ են տարվում ընդհանուր աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման ուղղությամբ: ԵՏՀ-ն շարունակական հիմունքներով ձևավորում է դրանց ցանկը, ինչն էապես դյուրացնում է քաղաքացիների աշխատանքի տեղավորումը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային ոլորտում կադրային ներուժի զարգացմանը: Այս ուղղությունն այժմ ներառված է 2024-2026 թվականների պրոֆիլային ճանապարհային քարտեզում: Փաստաթղթի իրագործումը կնպաստի միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների իրականացման հնգամյա պլանը: ԵՄԿԽ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ին Մինսկում:
15 օգոստոսի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՄԿԽ նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է օգոստոսի 14-15-ին Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է ԵՄԿԽ-ի ընդլայնված կազմով նիստի նախօրեին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Ղրղզստանի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նախատեսվում է հաստատել Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում բորսայական աճուրդների զարգացման ծրագիրը, քննարկել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Հանձնաժողովի 2024 թվականի հաշվետվությունը, քննարկել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքը, փոփոխություններ կատարել Միության երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականի պլանում: Նիստի մասնակիցները կքննարկեն երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման, կլիմայական օրակարգի, Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին և մասնագիտական որակավորումների հաստատման կարգին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարության հարցեր: Բացի այդ, նախատեսվում է քննարկել դեղերի և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգերը: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը
15 օգոստոսի 2025
Անդրեյ Սլեպնևը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ քննարկել է ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը
Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ: Կողմերն ամփոփել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած Ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման առաջին արդյունքները և նախանշել համագործակցության հետագա խորացման պլանները: Նշվել է Համատեղ կոմիտեի՝ այս տարվա աշնանը նախատեսվող առաջին նիստի անցկացման բարձր պատրաստականությունը. նիստի շրջանակներում նախատեսվում է հաստատել Համաձայնագրի իրականացման հստակ մեխանիզմներ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության համապատասխան ճանապարհային քարտեզի նախագիծը համաձայնեցման ավարտական փուլում է: «Սա պարզապես ազատ առևտրի մասին համաձայնագիր չէ: Սա փոխգործակցության որակապես նոր մակարդակ է: Մենք հեռանկարներ ենք տեսնում առանցքային հատվածներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման համար», - նշել է Անդրեյ Սլեպնևը:
15 օգոստոսի 2025
Ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը
Օգոստոսի 15-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը: Փաստաթղթի նպատակն է դեղերի անվտանգությանը, արդյունավետությանը և որակին ներկայացվող պարտադիր պահանջների սկզբունքներով այս շուկայի կայուն գործունեության ապահովումը: Հայեցակարգը պարունակում է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների շուկայի ներկայիս վիճակի հակիրճ ակնարկ: Նշվել է, որ փաստացի այն մեկնարկել է 2019 թվականին, երբ սկսվել է Միության կանոններով դեղամիջոցների գրանցումը, և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում ներդրվել են ընդհանուր գործընթացներ, որոնք ապահովում են գրանցման, փորձաքննության և Միության GMP կանոններին համապատասխանության տեսչական ստուգման ոլորտների լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը: Որպես շուկայի հետագա զարգացման հիմնական ուղղություններ Հայեցակարգը սահմանում է դեղերի գրանցման ընթացակարգերի և շրջանառության կարգավորման կատարելագործումը և օպտիմալացումը, տեղեկատվական համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, Միության երկրներում ենթակառուցվածքների և իրավասությունների զարգացումը, նրանց համագործակցությունը դեղագործական արտադրանք արտադրելիս, դեղերի շրջանառության կարգավորումը՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Մինչև 2026 թվականը գործողության մեջ կմնան դեղորայքային պատրաստուկների գրանցման վկայականները, որոնք տրվել են համաձայն ազգային կանոնների: ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագա շրջանառության հնարավորության համար այս դեղերը պետք է անցնեն Միության ակտերին գրանցման դոսյեների համապատասխանեցման ընթացակարգը և ներառվեն ԵԱՏՄ գրանցված դեղամիջոցների միասնական գրանցամատյանում: 2026 թվականի հունվարի 1-ից անդամ պետություններում պետք է շրջանառվեն միայն ԵԱՏՄ գրանցման վկայականներ ունեցող դեղորայքային պատրաստույներ: Միջկառավարական խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի իրականացման վերջնարդյունքը պետք է դառնա Միության երկրների քաղաքացիների համար անվտանգ և որակյալ դեղերի հասանելիության բարձրացումը:
15 օգոստոսի 2025
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները լրացրել են տրանսպորտային քաղաքականության առանցքային ուղղությունների 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը
Եվրասիական միջկառավարական խորհուրդը նոր միջոցառումներ է ավելացրել տրանսպորտային քաղաքականության առաջիկա երեք տարվա ճանապարհային քարտեզում կադրային ներուժի զարգացման նպատակով: Այսպիսով, ԵԱՏՄ երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման 2024-2026 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը), որը համաձայնեցվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, լրացվել է ևս երեք միջոցառմամբ՝ - անդամ պետությունների տրանսպորտային ոլորտի կադրային ներուժի զարգացման լավագույն փորձի մշտադիտարկում՝ ներառյալ աշխատողների ներգրավումը և որակավորման բարձրացումը. - անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թ. նոյեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մասին» № 31 հանձնարարականով սահմանված որակավորման պահանջների կիրառման մշտադիտարկումը. - տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող առաջարկների նախապատրաստումը, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պահանջների: Ճանապարհային քարտեզն ուղղված է տրանսպորտի ոլորտի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Ճանապարհային քարտեզի նոր կետերը կնպաստեն բարձր արհեստավարժ մասնագետների խելամիտ օգտագործման համար պայմանների ստեղծմանը, նրանց ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցմանը, կադրերի նախապատրաստումը և անձնակազմի որակավորման բարձրացումն ապահովող մրցունակ կենտրոնների զարգացմանը:
15 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ում հաստատվել է ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան: Փաստաթուղթը բաղկացած է չորս բաժնից և ներառում է ընդհանուր դրույթներ, միջոցառումների համակարգ, իրականացման ապահովման մեխանիզմներ և ռեսուրսային ապահովում: Ծրագիրը նախատեսում է երեք փուլ՝ ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման համար փաստաթղթերի մշակում, փորձնական նախագծերի իրականացում և իմիտացիոն աճուրդների անցկացում, ինչպես նաև մինչև 2029 թվականը բորսայական շուկայի լիարժեք գործունեության մեկնարկ: Ծրագրում ներառված է 14 միջոցառում, այդ թվում՝ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի, աճուրդների կազմակերպիչների և ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև համաձայնագրերի, Միության մարմինների ակտերի և աճուրդների կազմակերպիչների միջև արձանագրությունների մշակումը և ընդունումը:
15 օգոստոսի 2025
Կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների իրականացման պլանին
Օգոստոսի 15-ին Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման միջոցառումների հնգամյա պլանին: Համաձայնեցված միջոցառումներն ուղղված են Մոտեցումներով նախատեսված մեխանիզմների իրագործմանը: Դրանց թվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքը ԵԱՏՄ երկրների կլիմայական կարգավորմամբ Միության շրջանակներում առաջացող արգելքների կանխման ուղղությամբ, ինչպես նաև առևտրի հետ կապված կլիմայական միջոցների մասով միջազգային փոխգործակցությունը: Միջոցառումների հավանություն ստացած ցանկը կներառվի «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների ընդհանուր պլանում՝ կլիմայական օրակարգի ոլորտում անդամ պետությունների համագործակցության մասով:
15 օգոստոսի 2025
Միջկառավարական խորհուրդը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ երկրներում մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքին
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշել է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման ուղղությամբ: Այս որոշումն ուղղված է ԵԱՏՄ երկրներում քաղաքացիների աշխատանքի տեղավորման դյուրացմանը: Քննարկման արդյունք է դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության պետությունների իրավասու մարմինների հետ համատեղ նախապատրաստված զեկույցը: Փաստաթղթում ներկայացված է մանրամասն վերլուծությունը և որակավորման ազգային համակարգերի համադրությունը՝ ներառյալ դրանց առանցքային չափորոշիչները, մասնագիտական կրթության մակարդակները և աշխատանքային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները: Վերլուծության համար որպես գործնական օրինակ վերցվել են զոդողների որակավորմանը ներկայացվող պահանջները: Ըստ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի՝ չնայած ԵԱՏՄ մասին պայմանագրի շրջանակներում կրթության մասին փաստաթղթերի գործող ճանաչմանը՝ մասնագիտական որակավորումների ճանաչման հարցում պահպանվում են տարբերություններ: «Կրթության մասին փաստաթղթերի ճանաչումը այն հիմքն է, որը մենք արդեն դրել ենք: Այժմ մեր խնդիրը հաջորդ հարկը կառուցելն է՝ այնպես անել, որ մասնագետի մասնագիտական որակավորումը, որը ստացվել է Միության որևէ երկրում, հասկանալի լինի ու ճանաչվի մեկ այլ երկրում: Շարունակելով այս աշխատանքը՝ մենք վերացնում ենք մեր քաղաքացիների համար առկա արգելքները և պայմաններ ստեղծում որակյալ կադրերի ազատ տեղաշարժի համար», - նշել է ԵՏՀ նախարարը:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք